Հայաստանն ունի 87 հազար ուսանող և 66 համալսարան, ինչը մտահոգիչ է. 2016թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Աշխարհում նման ցուցանիշ դժվար կգտնենք, ունենք համալսարաններ, որտեղ 100-400 ուսանող է սովորում, կրթության որակն այստեղ տուժում է: Բարձրագույն կրթությանն ուղղված չափորոշիչներն այս տրամաբանությամբ չեն կարող աշխատել»,-ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանի խոսքով՝ այս խնդիրները լուծելու համար պետք է լիցենզավորման գործընթացը փոխել:
«Ի՞նչ ենք արել մինչև այսօր՝ ավտոմատ տվել ենք ինստիտուցիոնալ հավատարմագրում, բայց առարկայական, մասնագիտական հավատարմագրման պիտի գնանք: Նյութերն արդեն պատրաստված են: Մեկ տարվա ընթացքում պետք է անցնենք նրան, որ մանկավարժական ինստիտուտներում «Կադաստրային գործ» չդրվի, և ՀՀ-ում ունենանք ուժեղ, իրենց առաքելությանը հավատարիմ, օպտիմալ բարձրագույն կրթական հաստատություններ, որտեղ ուսանողը իր շարժունակությունը կստանա», - նշեց նախարարը:
Չնայած դրան, նախարարը նշեց նաև, որ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե ՀՀ-ում բոլորը բարձրագույն կրթություն են ստանում:
«Մեզ մոտ 51 տոկոսն է բարձրագույն կրթություն ստանում, իսկ ընդունված չափորոշիչը միջինը 67 տոկոս է»,-ասաց նա:
Նախարարը նաև ընդգծեց, որ մտահոգիչ է համարում մասնագիտական առաջնահերթությունների վերանայումը։
«Եթե նայում ենք անցած տարվա բակալավրիատի ցուցանիշներն, ապա մոտ 70 տոկոսը հումանիտար մասնագիտության ներկայացուցիչներ են: Եթե արմատապես չբարելավենք վիճակը և բնական գիտությունների դոմինանտության չբերենք, ՀՀ-ն կդադարի գիտական տարածք դառնալ և սպասարկման տարածքի կվերածվի: Սա լուրջ վտանգ է, ու լուրջ կրթական բարեփոխումներ պիտի անենք այս խնդիրները լուծելու համար», - ընդգծեց նա:
Նախարարը նշեց, որ այս նպատակով նախատեսվում է դոնորների ջանքերով ՀՀ-ում բարձրագույն որակի փոքր հետազոտական ուսումնական համակարգ ստեղծել և վերանայել կրթաթոշակների ու պետպատվերի համակարգը՝ ուսումնական համակարգում ներգրավելով անապահով խավին:
Լևոն Մկրտչյանը նկատեց, որ օրենքի ուղղությամբ աշխատանքներն ավարտված են, դրանք անցել են քննարկումների փուլը ու հույս հայտնեց, որ արդեն աշնանը ծրագիրը կառավարությանը ներկայացնելուց հետո այն կքննարկվի ԱԺ-ում և կընդունվի:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02