ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի» (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության մամուլի ծառայությունից։ Շնորհավորելով կամավորներին` նախարարը շեշտել է, որ իր համար հատուկ կարևորություն ունի ողջունել ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» երդում ստացած նոր կամավորներին: «Հայ ժողովրդի համար ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունն ավելի քան հարյուրամյակի պատմություն ունի, ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ պապը, մյուս հայ որբերի նման, իր փրկությունը գտել է Ամերիկայի որբանոցներում, և այսօրվա կամավորականներն այդ ավանդույթների շարունակողն են: «Խաղաղության կորպուսի» կամավորներն ամուր կապ են մեր երկու ժողովուրդների միջև, նրանք պետք է լինեն կամուրջը և երաշխավորը` արդեն մեր պետությունների միջև: Ցանկանում եմ, որ այսօրվա կամավորներն իսկապես զգան մեր ժողովրդի հյուրընկալության և հյուրասիրության մշակույթն ու քաղաքակրթորեն բաց ժողովուրդ լինելու առավելությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Խաղաղության կորպուսի» կամավորներն իրենց գործունեությամբ խաղաղություն և հանդուրժողականություն են տարածում: «Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը, և մենք մշտապես զգացել ենք ամերիկյան ժողովրդի աջակցությունը խաղաղության ամրապնդման գործում»,-ավելացրել է նա:
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը նշել է, որ «Խաղաղության կորպուսի» կամավորները, ապրելով Հայաստանի համայնքներում, դառնում են առաջնագծի դեսպաններ, ովքեր տարածելով ամերիկյան մշակույթը` միաժամանակ տիրապետում են հայերեն լեզվին ու մշակույթին. «Արժեքներ, որ հետո մեր կամավորներն իրենց հետ տանելու են Միացյալ Նահանգներ»,- ասել է փոխդեսպանը:
Իր հերթին ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` իրենց գործունեությանն աջակցելու համար, մասնավորապես` ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելու և այլ ծրագրերի աջակցելու համար:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02