2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր Ազգային ժողովում մարզպետները ներկայացրեցին իրեն մարզին բյուջեով հատկացված գումարները: Ըստ այդմ՝ ամենից շատ գումար հատկացվել է Շիրակի և Լոռու մարզերին՝ 14,680 մլրդ դրամ և 12,632 մլրդ դրամ համապատասխանաբար։ Ամենից քիչ գումարը հատկացվել է Վայոց ձորին՝ 2,578 մլրդ դրամ և Տավուշի 24 սահմանամերձ համայնք ունեցող մարզերին՝ 5 մլրդ 225 մլն դրամ:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրեց, որ ՀՀ բյուջեից մարզին տրամադրվել է 5 մլրդ 225 մլն դրամ, որից 5,207–ը՝ բյուջեից, իսկ 21,4 մլն կառավարության պահուստային ֆոնդից: 502 մլն-ը, ըստ նրա, ապարատի ծախսերն են, տեղական ծրագրերինը՝ 139 մլն։ «Սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն» ծրագրով 24 սահմանամերձ համայնքներին ցուցաբերվել է 477,5 մլն դրամ, որից 60 մլն-ը սահմանամերձ հողի հարկի և գույքահարկի նպատակով է, իսկ մնացածը՝ սահմանամերձի բնակիչների սպառած գազի, էլեկտրաէներգիայի մասնակի փոխհատուցման համար է:
Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը տեղեկացրեց, որ մարզպետարանի ծրագրերի համար բյուջեով հատկացվել է 5,967 մլրդ դրամ, որից 213-ը պահուստային ֆոնդից է: Ըստ նրա, գումարներ են հատկացվել ապարատի ծախսի, մարզական ընտանիքի, կարկտահարությունից տուժած վնասների, հողօգտագործողների փոխհատուցմանը և այլն:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ասաց, թե մարզին 8,632 մլրդ դրամ է հատկացվել, որի կատարողականը 86,4% է կազմել՝ ապարատի պահպանում, գործուղում, կազմակերպման, աշխատողների սոցփաթեթի ծրագրեր, մարզային նշանակության ճանապարհների ընթացիկ ծախսեր, մշակութային միջոցառումներ և այլն:
«Արմավիրի մարզին բյուջեից հատկացվել է 8,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98,8%»,– ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ նշելով, որ գումարներն ուղղվել են ապարատի պահպանմանը, կրթության և այլ նպատակներով: Պահուստային ֆոնդից նաև 462 մլն դրամ է մարզին հատկացվել:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն էլ տեղեկացրեց, որ մարզին 2016թ. տրվել է 8,483 մլրդ դրամ, ծախսը կատարվել է 98,4%-ով: Կրկին գումարներն օգտագործվել են ապարատի պահպանման համար։ Պահուստային ֆոնդից 123 մլն է տրվել: «Փաստացի տնտեսվել է 136 մլն դրամ և հետ է վերադարձվել բյուջե»,- ասաց նա:
«Լոռու մարզին հատկացվել է 12,632 մլրդ դրամ՝ դոտացիայի հետ միասին»-ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը և նշեց, որ պահուստային ֆոնդի գումարները կազմել է 4,119 մլրդ դրամ:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն էլ նշեց, որ իր մարզին հատկացվել է 7,404 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 99,3%: Պահուստային ֆոնդից 215 մլն դրամ է հատկացվել: «Ընդհանուր տնտեսվել և հետ է վերադարձվել բյուջե 49,114 մլն դրամ»,-ասաց նա:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն իր հերթին նշեց, որ մարզին բյուջեից նախորդ տարի հատկացվել է 14,680 մլրդ դրամ:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը տեղեկացրեց, որ մարզին բյուջեով տրվել է 8,532 մլրդ դրամ:
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքով, իր մարզին բյուջեից հատկացրել են 23 ծրագրերի համար 2,578 մլրդ դրամ:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44