Հուլիսի 3-ին Պրահայում ՀՀ դեսպանություն այցելել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, նախկին առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, TOP-09 աջակողմյան կուսակցության հիմնադիր, իշխան Կարել Շվարցենբերգը (Karel Schwarzenberg):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հյուրընկալելով չեխ անվանի գործչին՝ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշել է, որ մեծ պատիվ է համարում տարիներ անց կրկին ողջունելու Կարել Շվարցենբերգին Հայաստանի դեսպանությունում։ 2011 թվականին նա, որպես Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ միասին մասնակցել է Հայաստանի դեսպանության պաշտոնական բացման արարողությանը։
Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, տարածաշրջանային խնդիրներ։ Չեխ քաղաքական գործիչն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ լուծման այլընտրանքի բացակայությունը։
Հյուրի խնդրանքով դեսպան Սեյրանյանը ներկայացրել է սիրիահայերին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը:
Դեսպան Սեյրանյանը բարձր է գնահատել չեխ պատգամավորի՝ 2015թ. ապրիլի 14-ին Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի, իսկ 2016թ. ապրիլի 25-ին՝ արդեն Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերն ընդունելու ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերը:
Նա երախտագիտություն է հայտնել նաև չեխ-հայկական միջպետական և միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու գործում Կարել Շվարցենբերգի ունեցած անգնահատելի ավանդի համար՝ ընգծելով, որ 2012թ. Շվարցենբերգի նախաձեռնությամբ Երևանում հիմնվեց Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Ի նշանավորումն Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցության խորացման գործում Կարել Շվարցենբերգի ներդրման՝ Հայաստանի դեսպանը նրան հանձնել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո Մեդալը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02