Այսօր գերագույն խնդիր է Սահմանադրությունը կյանքի կոչելը. ոչ միայն սահմանադրության դրույթներն իրավական առումով, այլեւ Սահմանադրության հիման վրա ամբողջ իրավական դաշտը բարեփոխելը, իրավահարաբերությունները սահմանադրականացնելը: Սահմանադրության օրվան նվիրված ցուցահանդեսի շրջանակում նման համոզմունք հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Սահմանադրական դատարանում ներկայացված ցուցահանդեսի նկարները պատկանում են հայտնի նկարիչ Ռուդիկ Պետրոսյանին: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ նկարչի աշխատանքները իսկապես ապրում են հայկական ոգով:
«1995-ին ընդունված Սահմանադրությունը հայ ժողովրդի համար կայուն զարգացման երաշխիքներ ստեղծեցին նորանկախ այս վիճակում, եւ հետագա զարգացումները դրանք ավելի ամրապնդեցին: Թղթի վրա գրվածը մի բան է, իսկ իրական կյանքի սահմանադրական հարաբերությունները՝ այլ բան: Պետք է կարողանանք Սահմանադրությունից անցում կատարել սահմանադրականության»,-ասաց նա:
Ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ Ռուդիկ Պետրոսյանի պատկերագիրքը. «Արցախ. Սպասում», «Հաղթանակ», «Արեւոտ օր», «Ձմեռային լիրիկա», «Դրախտ», «Վերածնունդ». նկարները բազմազան են, հարուստ գույներով եւ յուրօրինակ սյուժեներով: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Ռուդիկ Պետրոսյանը իսկապես վերածննդի նկարիչ է:
Ցուցահանդեսի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահը ներկայացրեց նաեւ «Սահմանադրականություն. ախտորոշման, մշտադիտարկման եւ կառավարման խնդիրները» խորագրով ծավալուն գիրքը, որը նրա խոսքով՝ ամփոփում է երկար տարիների աշխատանքը միջազգային պրակտիկայում առաջին անգամ սահմանադրական մշակույթի գնահատման հիմնախնդրի լուծմանը նոր մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ մշակվել է լուրջ գիտական մեթոդիկա, եւ շուտով աշխատանք է տարվելու ավելի քան 140 երկրներում սահմանադրականության մշակույթի գործնական գնահատման ու համեմատական վերլուծության վերաբերյալ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02