Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրել են 14-րդ անգամ անցկացվող երևանյան կինոփառատոնի ծրագիրը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսված միջոցառումներն ու հետագա ծրագրերը: Այս տարի նույնպես «Ոսկե ծիրանը» հանդիսատեսին կներկայանա մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրով:
Կարևորելով մայրաքաղաքի մշակութային կյանքում կինոփառատոնի նշանակությունը` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ «Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի ևս կլինի երևանցիների, զբոսաշրջիկների, կինոսիրող հասարակության ուշադրության կենտրոնում: Փոխքաղաքապետը հանգամանորեն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող ու փառատոնի բաղկացուցիչ մասը հանդիսացող բացօթյա միջոցառումներին: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ընդլայնվել է բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունը: Եթե մինչ այժմ դրանք տեղի էին ունենում միայն Կարապի լճի տարածքում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ապա այս անգամ բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն նաև «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում և Ազատության հրապարակում:
«Կարապի լիճն այս տարի կառանձնանա համր ֆիլմերի ցուցադրումով, ինչը պայմանավորված է վերջին շրջանում տվյալ ֆիլմերի նկատմամբ ցուցաբերվող հանրային հետաքրքրությամբ, ինչպես նաև Ազատության հրապարակում նախատեսված կինոցուցադրումներին չխանգարելու հանգամանքով: Նշեմ նաև, որ կլինեն բազմաժանր և բազմաոճ ֆիլմերի ցուցադրություններ և, կարծում եմ, մեր հանդիսատեսը, կինոսիրողը հնարավորություն կունենա դիտելու իր ճաշակին համապատասխան ֆիլմեր», - նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ ի թիվս փառատոնի մրցութային ֆիլմերի՝ նախատեսվում է նաև հայ անվանի կիոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի ֆիլմերի ցուցադրություն:
Բացօթյա կինոդիտումներից բացի, նախատեսված են նաև բացօթյա համերգներ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ հուլիսի 9-16-ը, ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ժամը 21:00-23:00-ն հանրահայտ ջազմեն Լևոն Մալխասյանի գլխավորությամբ կլինի տարբեր ջազ-բենդերի մասնակցությամբ համերգային ծրագիր, այդ թվում նաև՝ ֆիլմերից հայտնի և սիրված երաժշտությունների ջազային մեկնաբանումներով:
«Ոսկե ծիրան» կիոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն իր հերթին նշել է, որ փառատոնն այս ընթացքում մեծ հաջողությունների է հասել, այդ թվում նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպությունների շնորհիվ, ովքեր մշտապես եղել են փառատոնի կազմակերպիչների կողքին ու իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերել:
«Օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին ու անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով մշտապես մեր կողքին է և աջակցում է կինոփառատոնը պատշաճ մակարդակով անցկացնելու հարցում», - նշել է Հարություն Խաչատրյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02