ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով` սուտ մատնություններ կատարելու և պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործերից մեկով ձեռք բերված տվյալների համաձայն, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ռոզա Զուլալյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու` կաշառք ստանալու մեջ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ահազանգել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին` հայտնելով ամուսնու կողմից մաքսանենգ ճանապարհով թմրանյութ արտահանելու նախապատրաստության մասին: Սակայն իր ահազանգին օրինական ընթացք չտալու և այդ կերպ ամուսնու մեկնելուն չխոչընդոտելու համար ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները նրանից 2000 ռուսական ռուբլի կաշառք են ստացել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ և վկաների ցուցմունքերով հերքվել են Ռ. Զուլալյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, դժգոհ լինելով ամուսնու ՌԴ մեկնելու առիթով, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ինչպես վերջինիս գործողությունների, այնպես էլ ոստիկանների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ:
Մյուս քրեական գործը հարուցվել է Դիլիջան քաղաքի բնակիչ Արման Հովսեփյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Վերջինս, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քննիչին և ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ:
Այսպես, Ա. Հովսեփյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնում իր վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննություն կատարող քննիչը կեղծել է իր և գործով հարցաքննված այլ անձանց ցուցմունքները` արձանագրությունների մեջ ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Բացի այդ, հայտնել է, որ նախկին կնոջ ահազանգով իր բնակության վայր ժամանած ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները ծեծել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն:
Հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նշանակված փորձաքննությունների, ինչպես նաև իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են Ա. Հովսեփյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել պաշտոնատար անձանց կողմից չկատարված հանցագործությունների մասին:
Վերը նշված երկու դեպքերի` ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Եվս մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Հակոբյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր վերաբերյալ քննած քրեական գործը դատարան ուղարկելուց հետո այցելել է ՔԿՀ ու պահանջել, որ դատարանում իրեն մեղավոր ճանաչի իր կողմից չկատարված խարդախությունների և գողությունների մեջ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել իր մորը` նույն քրեական գործով ամբաստանյալ Ա. Հակոբյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` դատապարտյալի անձնական գործի զննությամբ և հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ քննիչը դատապարտյալի մատնանշած ժամերին ՔԿՀ չի այցելել, և վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործության մասին` քննիչին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Սուտ մատնություն կատարելու հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02