Վճռաբեկ դատարանը մերժել է Երեւանի Խորենացի փողոցում 2016թ. հուլիսի 20-ին ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող եւ 3 տարվա ազատազրկման դատապարտված Արման Մխիթարյանի պաշտպանի բողոքը: Արման Մխիթարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ արդարացման որոշում կայացնել:
Վերաքննիչ դատարանն ավելի վաղ մերժել էր նույն պահանջով պաշտպանի բողոքը:
Նշենք, որ Արման Մխիթարյանի հետ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվում են նաեւ Հայկ Հովհաննիսյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը, նրանք դատապարտվել են 3 տարվա ազատազրկման, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Այս պահին անազատության մեջ է միայն Արման Մխիթարյանը: Արման Մխիթարյանի, Հայկ Հովհաննիսյանի, Նարեկ Սարգսյանի եւ Ալբերտ Ավագյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝Զանգվածային անկարգությունները:
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում, բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02