ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բաքվում կայացած հանդիմանը և համատեղ արված հայտարարություններին:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թե Թուրքիայի վարչապետը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարում են, որ իրենք եղբայր ժողովուրդներ են և թուրք-ադրբեջանական դաշնակցությունը բարձրագույն կետի վրա է, այսինքն` նրանք վերահաստատեցին մեկ ազգ՝ երկու պետություն սկզբունքը:
«Բացի այդ Թուրքիայի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, Ադրբեջանի թշնամին մեր թշնամին է: Այսինքն՝ նրանք ևս մեկ անգամ վերահաստատում են, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան շարժվում են մեկ պաշտոնական գաղափարախոսությամբ՝ դա պանթուրքիզմն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Բունդեսթագի բանաձևի վերաբերյալ արված հայտարարություններին, ապա ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ Բունդեսթագի բանաձևը քննարկում է ոչ միայն Յըլդըրըմը, այլ նաև Ադրբեջանի նախագահը, ով օրեր անց պետք է այց կատարի Գերմանիա:
«Ալիևն ասում է, որ սա կեղծիքի վրա հիմնված պրովոկացիա է և Ադրբեջանը սա չի հանդուրժի, այսինքն՝ Ադրբեջանի բռնակալական պետության բռնակալ ղեկավարը կեղծիքի և պրովոկացիայի մեջ է մեղադրում ժողովրդավարական երկրի պատգամավորներին: Դա զավեշտալի, ծիծաղելի է և ևս մեկ անգամ բռնակալ Ալիևը իր այցից առաջ իրեն զավեշտալի իրավիճակի մեջ է դնում արդեն գերմանական Բունդեսթագի պատգամավորների և Գերմանիայի հասարակության առաջ»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Ալիևն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ
Ադրբեջանն անցած տարի ևս մեկ անարդարության հետ է առնչվել, երբ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 12-ին Ադրբեջանին մեղադրել է, որ այնտեղ չկա դեմոկրատիա և օգտվելով առիթից Ալիևն իր այցից առաջ՝ Գերմանիայի նկատմամբ իր դժգոհության մասին է հայտնել:
«Սա ծիծաղելի է, որովհետև երկու բռնատիրական պետության՝ մեկը վարչապետ և մյուսը ղեկավար, նստել են և խոսում են դեմոկրատիայից: Բռնակալ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս դեմոկրատական Բունդեսթագի պատգամավորներին: Սա նույն բանն է, որ Ստալինն ու Հիտլերը, կամ Թալեաթն ու Հիտլերը իրար հետ նստեին ու խոսեին դեմոկրատիայից: Կարծում եմ, որ այդ ամենից հետո Գերմանացի մեր բարեկամները ավելի լավ կհասկանան հայ ժողովրդին, թե ինչպիսի հարևան մենք ունենք»,-ասաց նա:
tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02