Եթե բջջային ծառայություններից ուզում ենք օգտվել՝ բջջային օպերատորներին պետք է վճարել: Այսպիսի հայտարարություն է արել երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով ավտոկայանատեղերի վճարի համար միջնորդավճարի գանձման թեմային:
«Մենք ապահովել ենք լիարժեք այլընտրանք: Տերմինալների միջոցով մեկ ժամվա և մեկ օրվա համար միջնորդավճար չի գանձվում: Տեղական վճարը պետք է գա Երևանի բյուջե, չի կարող մասնատվել»,-ասել է Վահե Նիկոյանը:
Ըստ նրա՝ քաղաքապետարանի գործառույթները սկսվում և ավարտվում են ավտոկայանատեղի վճարի սահմանման և գանձման գործընթացի տրամաբանության մեջ: Նա հիշեցրել է, որ նախկինում SMS ծառայության միջոցով էր իրականացվում ավտոկայանատեղի վճարի գանձում:
«Ավտոկայանատեղի վճարի փոփոխություն չի եղել, ավելին՝ տարվա ընթացքում լինել չի կարող գործող օրենսդրությամբ, չի էլ նախատեսվում: Խոսքը վերաբերում է վճարման ձևի փոփոխությանը: Մենք ունենք վճարման բազմաթիվ ձևեր և ոչ թե միայն ավտոկայանատեղի վճարի, այլ յուրաքանչյուր քաղաքացի օրական, ամսական բազմաթիվ վճարումներ է իրականացնում, այդ նույն վճարման ձևերը գործում են նաև ավտոկայանատեղի վճարման համար»,- նշել է փոխքաղաքապետը:
Նրա խոսքով՝ SMS ծառայության միջոցով վճարումն իրենք ի սկզբանե նախատեսել էին, քանի որ ավտոկայանատեղերի տարածքներում չունեին վճարման այլ հնարավորություն:
«Հաշվի առնելով, որ «Փարքինգ սիթի սերվիս»-ը մասնավոր կազմակերպություն էր, բանակցություններ վարեցին, որ տերմինալներ տեղադրեն, իսկ մինչև տերմինալներ տեղադրելը ստեղծել վճարման հնարավորություն: Ընկերությունը բջջային օպերատորների հետ ինչ-որ համաձայնության եկավ, որպեսզի SMS ծառայության միջոցով կարողանա տուրքի գանձումն ապահովել»,- պատմել է Վահե Նիկոյանը:
Փոխքաղաքապետի տեղեկացմամբ՝ դա իրականացվեց: Զուգահեռ տեղադրվեցին տերմինալները: Այսօր Երևան քաղաքում կա շուրջ 300 տերմինալ, որը «Փարքինգ սիթի սերվիս»-ն է տեղադրել: Սրանցից բացի, Վահե Նիկոյանի խոսքով՝ Երևանի կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված են բազմաթիվ այլ վճարահաշվարկային կազմակերպությունների տերմինալներ:
«Ծառայությունը մատուցում է բջջային օպերատորը, որի արժեքը պետք է հատուցվի: Այն ժամանակ ինչո՞ւ չէր հատուցվում կամ ով էր հատուցում: Այն ժամանակ մասնավոր սեփականատերն այլ պայմանագրային հարաբերություններ ուներ բջջային օպերատորի հետ, բազմիցս այն քննարկվեց, քննադատվեց այդ 70/30 տոկոս հարաբերակցությունը, այնուհետև որոշում կայացվեց, փոխվեց այդ հարաբերակցությունը»,- պարզաբանել է փոխքաղաքապետ Նիկոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությանն այսօր վճարվում է փաստացի կատարած ծախսերի չափով՝ զուտ նյութական և աշխատավարձերի չափով ծախսերը:
«Հիմա եթե կա որևէ ծառայություն, որը չի վերաբերում քաղաք-քաղաքացի ծառայությանը, այլ վերաբերում է քաղաքացու վճարման ձևին, այդ ծառայության համար պետք է վճարվի, ո՞վ պետք է վճարի»,- պարզաբանել է Վահե Նիկոյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02