Ցանկացած հանդիպում կարևոր է, և մենք միշտ էլ արժևորել ենք այդպիսի հանդիպումները. սա նաև բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու, միջազգային հանրության կարծիքը կողմերին հասանելի դարձնելու մի կարևոր հարթակ է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Ադրբեջանը, դժբախտաբար, շարունակում և շարունակելու է խախտել զինադադարի ռեժիմը: Սա արդեն կախված է նրանից, թե ինչպիսի համակարգ ունեցող պետություն է այդ երկիրը, իսկ իր էությամբ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է: Ինչպես երևաց՝ հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է խաղաղության և կայունության վրա, ինչը շատ կարևոր է: Եվ դա միակ իրական թեման է, որը պետք է քննարկվի և ինչ-որ ձևով առաջընթաց ապահովի: Խոսել վերջնական խաղաղության մասին, բնական է, որ դեռ վաղաժամ է, բայց, ընդհանուր առմամբ, հանդիպումը կարելի է համարել կարևոր, և հուսանք, որ այն ինչ-որ տեղ իր դերակատարությունը կունենա խաղաղության կայունության ամրապնդման հարցում»,- ասել է Դ. Բաբայանը:
Խոսելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին՝ Դ. Բաբայանը նշեց, որ պետք է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն, քանի որ այն կայունության և խաղաղության պահպանման մեխանիզմներից մեկն է:
«Հուսով ենք, որ միջազգային հանրությունը հետևողական կլինի այս հարցում: Ճիշտ է, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ տապալի գործընթացը. դա ապացուցում է վերջին սրացումների փաստը: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը մեկ անգամ ևս իր դիրքորոշումը հայտնի, իսկ այդ դիրքորոշումը քանիցս հնչեցվել է. նրանք դեմ են ցանկացած ուժային տարբերակի և հակամարտության սրացման»,- հավելել է Դ. Բաբայանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02