ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգեր է ստացել, որ մի շարք համայնքներում երեկ 18.20-ից մինչև 18.27-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր, ցանքատարածքներ:
1 .Նման տեղակատվություն կա Զովունի համայնքից, որտեղ վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով: Նշված համայնքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:
2. Մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.10-ից մինչև 19.16-ը ուժեղ կարկուտ է տեղացել մարզի 14 համայնքներում (Արգինա, Բագարան, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Շահումյան, Դաշտ, Այգեշատ և Դողս):
Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով:
3. Հունիսի 4-ին՝ ժամը 18.52-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում ժամը 18.20-ից մինչև 18.27-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր:
Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով: Նշված համայնքները ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:
4. Տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18015-ից մինչև 18.30-ը ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում և մարզի 8 համայնքներում (Սարուխան, Գանձակ, Կարմիր, Ծաղկաշեն, Նորատուս, Արդանիշ, Ջիլ և Շորժա), իսկ ժամը 21.20-ից մինչև 21.25-ը՝ Կուտական, Կախակն և Գեղամասար համայնքներում:
Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով:
5.Հունիսի 4-ին՝ ժամը 18.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.00-ից մինչև 18.08-ը Վայոց ձորի մարզի Խաչիկ և Դնիշիկ գյուղերում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են բերքատու ծառեր և ցանքատարածություններ:
Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով:
Նշված համայնքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:
6. Հունիսի 4-ին՝ ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցի թիվ 91/3 հասցեում ուժեղ կարկուտ է տեղում, որը վնասում է բերքատու ծառերը:
Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:
7. Հունիսի 4-ին՝ժամը 17.58-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.42-ից մինչև 17.51-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ցանքատարածքները:
Նախնական տվյալներով գյուղում կարկուտից մասամբ վնասվել են ծիրանի (9 հա), խնձորի (7.5 հա), խաղողի (100 հա) այգիներ և ցորենի ցանքատարածքներ (23 հա):
Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով:
Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:
8. Հունիսի 4-ին՝ ժամը 17.50-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 2 թաղամասում ժամը 17.40-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է խնձորի այգի (մոտ 1 հա):
Աշտարակի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ Ս. Ն.-ին պատկանող ջերմոցում վնասվել է հատիկավոր մշակաբույս (լոբի)՝ մոտ 100 քմ:
Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով:
Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02