Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ զինյալ ահաբեկիչների արձակած ինքնաշեն հրթիռի պայթյունից հայուհի է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զոհված հայուհին 1980 թվականին ծնված Բեթի Ներսեսյանն է:
«Արևելք» պարբերականը, սեփական աղբյուրի հղումով, տեղեկացնում է, որ շարունակվել է նաև Նոր գյուղ հայաշատ թաղամասի հրթիռակոծությունը:
Այստեղ հրթիռի պայթյունից վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը:
Հալեպի հայաշատ թաղամասերի ինտենսիվ հրթիռակոծությունը շարունակվում է արդեն մի քանի օր:
Հունիսի 2-ին Նոր գյուղում զոհվել էին 4 հայեր. 1942 թվականին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949 թվականին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967 թվականին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954 թվականին ծնված Լևոն Քելխաչերյանը:
Այս օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում՝ մասնավորապես Նոր գյուղում, մի քանի տասնյակ հրթիռներ են ընկել: Գրանցվել են նյութական լուրջ վնասներ:
Վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, որում էլ զոհվել էին հայերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքին պատկանող Սուրբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Եկեղեցուն կից վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են:
Լուրջ վնասներ են կրել եկեղեցու «Աղաջանյան» սրահը, միանձնուհիների սենյակները․ եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են, երբ դրա մոտ հրթիռ է ընկել ու պայթել, իսկ «Զվարթնոց» վարժարանի մեջ մեկից ավելի հրթիռներ են ընկել՝ վնասելով դասարանները:
Երեկ հրթիռներ են ընկել նաև Նոր գյուղի շուկայի մոտակայքում:
BBC-ի հաղորդմամբ՝ վերջին օրերին Հալեպում զոհերի թիվը անցնում է 40-ից, վիրավորների թիվը մոտ 140 է:
Սիրիայում արդեն 5 տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում հայ համայնքն ավելի քան 150 զոհ է տվել: Վնասվել է համայնքապատկան գույքի զգալի մասը՝ այդ թվում եկեղեցիներ, դպրոցներ:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02