Երևանում անցկացվել է ամենամյա «Գունազարդ վազք» վազքարշավը։ Հանրապետության հրապարակում «Գունազարդ վազք»-ին մասնակցել է մոտ 2000 մարդ: Ընդլայնվել էր մասնակիցների աշխարհագրությունը. 2017-ին առաջին անգամ մասնակցեցլ են Չինաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից:
«Այս տարի փոփոխությունները շատ են. առաջին անգամ իրականացնում ենք Հանրապետության հրապարակում, ընդլայնվել են բարեգործական ծրագրերը, ինչպես նաև մեծացել է մասնակիցների թիվը: Մասնակիցները տարբեր տարիքի են, կան մինչև 55 տարեկաններ, նույնիսկ 14 տարեկանից փոքր երեխաներ, որոնց մասնակցությունը նախօրոք համաձայնեցրել ենք ծնողների հետ»,- ասել է նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանն ու հավելել, որ փորձել են միավորել մարդկանց վազքի շուրջ, զարգացնել սպորտային տուրիզմը:
Նրա խոսքով՝ մասնակիցների թիվը տարեցտարի աճում է, ինչը նշանակում է, որ իսկապես հետաքրքրություն կա այս նախաձեռնության նկատմամբ: Մյուս տարիներին կփորձեն ավելի ու ավելի հետաքրքիր դարձնել տոնը:
Սկզբում կատարվել է մասնակիցների հավաքագրումը, այնուհետեև ֆիթնես-նախավարժանք, վազք և լավագույն 6 վազորդների պարգևատրում: Վազքուղին 5 կմ էր՝ Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչ Հանրապետության հրապարակ:
Հաղթող տղաների անուններն են Մելիքսեթ Կարապետյան, Անդրանիկ Մարգարյան, Մհեր Մաշումյան: Աղջիկներից 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Էլեն Հովհաննիսյանը, 2-րդը՝ Կարինե Ավետիսյանը, իսկ առաջին հորիզոնականում էր Սառա Ֆանթեյնը՝ Նյու Յորքից:
Սառան, ինչպես ինքն է ասում՝ նման վազքերի շատ է մասնակցել, բայց այս մեկն իր ամենասիրելին է: «Հայսստանում առաջին անգամ էիվազում և իսկապես շատ զվարճացա: Մասնակցել խորհուրդ էին տվել գործընկերներս, որոնք մասնակցել էին նաև նախորդ տարի: Ինձ շատ դուր եկան գույները, մարդիկ: Հաջորդ տարի անպայման նորից պիտի մասնակցեմ»,–ասաց Սառան:
Հաղթողների համար նվերներ էին պատրաստել նախաձեռնության հովանավորները, իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեն նվիրեց էքստրեմալ տուրիստական փաթեթ: Դրան հաջորդել է գունային ու երաժշտական հրավառություն՝ միջոցառման հատուկ հյուր, ուկրաինական «X ֆակտոր» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանի, DJ-ներ Գուեվոյի և Շանթի մասնակցությամբ, ներկա էր նաև Մկրտիչ Արզումանյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02