Հուլիսի 15-16 –ը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Հանքավանում տեղի է ունեցել տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների համար սեմինար, որը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակացությամբ:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումները՝ ընդգծելով, որ արդեն ավանդույթ դարձած այս հանդիպումների միջոցով լրատվական դաշտի ուշադրությանն են ներկայացվում հանրությանն առավել հետաքրքրող հարցերն ու թեմաները: «Այս սեմինարի ընթացքում առավելապես կփորձենք ներկայացնել մեր աշխատանքի հիմնական տրամաբանությունն ու մեր կողմից որդեգրված քաղաքականության հիմնական սկզբունքները»,-ասել է նախարարը:
Սեմինարի առաջին օրը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի եկամուտների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Ռուզաննա Գաբրիելյան ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը :
ՄԺԾԾ-ի վերաբերյալ նախարար Վարդան Արամյանը և նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուզազյանը նշել են այն հիմնական կարևոր սկզբունքները, որոնք դրվել են դրա կազմման հիմքում:
«Պետք է շեշտադրում կատարվի կապիտալ ծախսեր և պակասուրդ հարաբերակցության վրա, որն էլ միտված կլինի կապիտալ ծախսերի՝ և՛ անվանական առումով, և՛ ՀՆԱ-ի կշռով ավելի բարձր լինելուն: Ներկայումս ճիշտ, խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությամբ պետք է անկումը վերականգնել և պոտենցիալ աճի տեմպերն ուժեղացնել, պետք է բարեփոխումներն ավելի արագ տեմպերով արվեն: 2018թ. հարկային եկամուտները կավելանան 0.4 տոկոսով, իսկ հաջորդ տարիներին` 0.3-ական տոկոսով: Կանխատեսվող ցուցանիշների 0.1 տոկոսի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվանից Հարկային նոր օրենսգիրքն ամբողջությամբ սկսելու է գործել, ինչի արդյունքում կարձանագրվի եկամուտների ավելացում», -նշել է Արամյանը՝ պարզաբանելով, որ տարեկան ավելացումը նախատեսվում է վարչարարության խստացման և ստվերի կրճատման հաշվին:
Անդրադառնալով 2017 թվականի բյուջեով նախատեսված պաշտպանության ծախսերին՝ նախարարը տեղեկացրել է, որ ոլորտի համար հատկացվել է շուրջ 226 միլիարդ դրամ՝ ներառյալ կապիտալ ծախսերը, և նախատեսվում է մինչև 2020 թվականը յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով, որը կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի սահմաններում:
Սեմինարի ժամանակ ներկայացվել է նաև ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020 թվականների ռազմավարական ծրագիրը, որի շրջանակներում պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ասել է, որ պարտքի կառավարման հիմնական էությունը կայանում է դեֆիցիտի ֆինանսավորման կայուն և անխափան գործընթացը ապահովելու մեջ: «Մեր խնդիրն այն է, որ կարողանանք նվազագույն ռիսկերով և ծախսերով իրականացնել պարտքի կառավարումը, ինչը բավականին բարդ է»,- նշել է Ա. Մարգարյանը՝ համառոտ ներկայացնելով պետական պարտքի կառավարման զարգացման և հաշվետվողականության վերջին տարիների փոփոխությունները:
Պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը և ընդգծել ռազմավարության դերն ու կարևորությունը ՀՀ կառավարության պարտքի կառավարման բնագավառում, ռազմավարության նպատակադրումները, վերջին տարվա ընթացքում արձանագրված զարգացումները, ծախսերի և ռիսկերի վերլուծությունը, նաև ռիսկերի կառավարման ուղենշային ցուցանիշները:
Վարչության պետի տեղակալ-հաշվառման և սպասարկման բաժնի պետԱրտակ Մարությանը մեկնաբանել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության ներքին ու արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների կառուցվածքն ու փոխառու զուտ միջոցների հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման քաղաքականությունը:
Ֆինանսների նախարարության ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ ՀՀ կառավարության պարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը 2016թ. տարեվերջին կազմել է 52.2 տոկոս: 2017թ. ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը ծրագրվել է` հաշվի առնելով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումը: Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին 2016թ. նախատեսված 42 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել է 171 մլրդ դրամ:
Սեմինարի երկրորդ օրը մեկնարկել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսով, որին հաջորդել է Գանձապետական պահառու համակարգի զարգացման ներկայացումը:
Պետական պարտքի կառավարման վարչության գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Աննա Եգանյանը ներկայացրել է Գանձապետական պահառուի միջոցով վաճառվող պետական պարտատոմսերն ու դրանց ձեռքբերման եղանակները, ինչպես նաև մանրամասն նկարագրել է առցանց համակարգի միջոցով ներդրողների գրանցումն ու պարտատոմսերի ձեռքբերումը: Ներդրված Գանձապետական պահառուի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգի միջոցով 2017թ. հունիսի 8-ին առաջին անգամ հաջողությամբ տեղաբաշխվել են 30 տարի մարման ժամկետով տեղական արժույթով պարտատոմսեր:
Երկօրյա սեմինարն ամփոփվել է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի ներկայացմամբ, որի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է կայքի ընդհանուր կառուցվածքն ու բովանդակությունը, տվյալների և գրաֆիկների որոնման տրամաբանությունը և կիրառված վերջին նորամուծությունները: Պաշտոնական կայքի ներկայացմանը հաջորդել է ինտերակտիվ քննարկում, որը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տվել հղել իրենց հուզող հարցերը:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:03 11.09.26
10:44 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02