Այսօր՝ հուլիսի-18 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի երիտասարդական բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ ծանոթացավ ու անձամբ մասնակցեց երիտասարդների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին։ «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դաշտոյանը մարզպետին պատմեց, որ երիտասարդական կենտրոն ունենալու գաղափարը հնարավոր է եղել իրականացնել Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ, որի կողմից հատկացվել է տարածք, իսկ մնացած աշխատանքները կատարվում են քաղաքի երիտասարդների և նրանց ծնողների աջակցությամբ։
Կենտրոն հաճախող երիտասարդները ներկայացրին նաև, որ կենտրոնն ունենալու է կինո և ազգային պարերի դահլիճ, ցուցասրահ, ռազմահայրենասիրական դաստիարակության լսարահ և այլն: Սոցիալական ձեռներեցության շրջանակներում կենտրոնում հիմնվելու է նաև սննդի պատրաստման և մատակարարման կետ: Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային ծրագրի կողմից կենտրոնում հիմնվելու է դասընթացների և ժողովների անցկացման սրահ, որն հագեցած է լինելու համապատասխան գույքով եւ սարքավորումներով: Իսկ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի երիտասարդների կողմից իրականացվող Համայնքային Ծառայության Ուսումնական Ծրագրի շրջանակներում փոխվել են պարի սրահի պատուհանները:
Կենտրոնում նախատեսված է նաև կազմակերպել երիտասարդների կարողությունների զարգացման և համայնքային այլ ծրագրեր: Հիմնանորոգվող կենտրոնը հնարավորություն կտա, որպեսզի քաղաքի պատանիները և երիտասարդներն իրենց ազատ ժամանցը կազմակերպեն: Այն նաև կհանդիսանա կրթական, մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության եզակի կենտրոն Գավառի տարածաշրջանում: Նորաստեղծ երիտասարդական կենտրոնը մասամբ կլուծի նաև երիտասարդների զբաղվածության հարցը: Իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել այս տարվա սեպտեմբեր ամսին:
Կարեն Բոթոյանը ողջունեց երիտասարդների այս քայլը և նշեց, որ համայնքների զարգացումն առանց երիտասարդների ստեղծագործ մտքի ու ակտիվ ներգրավվածության հնարավոր չէ պատկերացնել։ Մարզպետը նաև պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում օժանդակել կենտրոնի գործուներությանը և երիտասարդների հետաքրքիր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02