ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լատվիացի գործընկերներին կոչ է անում վերջ տալ երկակի ստանդարտներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պաշտպանել Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լատվիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած ռազմավարական համագործակցության հռչակագրին՝ Շարմազանովն ընդգծեց. «Տարօրինակ է և զավետալի, որ ԵՄ անդամ երկիրը, որը հանդիսանում է Լատվիան, ռազմավարական հռչակագիր է ստորագրում մի պետության հետ, որը մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակ է մեր տարածաշրջանում, որը մի երկիր է, ով գնում է ավտորիտարիզմի ճանապարհով, որտեղ կառուցվում է սուլթանատ, որտեղ ոչ ավել, ոչ պակաս նախագահն իր տիկնոջը նշանակում է առաջին փոխանախագահ: Սա տարակուսելի է, որովհետև ԵՄ-ն գոնե ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների մարմնավորումն է, և զարմանալի է, որ այդ արժեքները դավանող երկիրը կնքում է նման հռչակագիր ավտորիտար, ոչ ժողովրդավարական պետության հետ»:
ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով, ավելի զավեշտալի է Լատվիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունները, ըստ որոնց՝ ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Նախ այդ հայտարարությունը հակասում է ԵՄ-ի պաշտոնական հայտարարությանը: ԵՄ ներկայացուցիչները մեկ անգամ չէ որ հայտարարել են՝ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա, որտեղ ինքնորոշման իրավունքն ունի շատ լուրջ դերակատարում և այստեղ ինքնորոշման իրավունքի մերժումն անթույլատրելի է»,- շեշտեց Շարմազանովը՝ ավելացնելով. «Ամենակարևորը, որ ցանկանում եմ ասել իմ լատվիացի գործընկերներին. եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը՝ դուք ինչպե՞ս առանձանացաք ԽՍՀՄ-ից: Եթե ինքնորոշման իրավունքը չէր գործում, ապա այդ ինչպե՞ս Լատվիան անկախացավ: Լատվիացիներին կարելի է, իսկ Արցախի ժողովրդին՝ ո՞չ: Ինքնորոշման իրավունքը պետք է գործի և Լատվիայում, և Լիտվայում, և ԵՄ-ում, և առաջին հերթին Արցախում: Մենք պետք է վերջ տանք երկակի ստանդարտներին»:
Որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար՝ Էդուարդ Շարմազանովը իր լատվիացի գործընկերներին հուշեց, որ ինքնորոշման իրավունքը եթե չգործեր, ապա այսօր Լատվիան անկախ չէր լինի: «Դրա համար նրանք պետք է պաշտպանեն ԵՄ պաշտոնական դիրքորոշումը: Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը վերջնական սկզբունք է»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02