Որևէ քաղաքական ուժ ՀՀ խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ միտք չի արտահայտել և դրա քաղաքական ու տնտեսական հիմքերը չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությանը:
«Նախ խորհրդարանում նման կարծիք չի հնչել: Երկրորդ, նման կարծիք ՀՀ-ում կա, եզակի է հանդիպում, և երրորդը՝ այդ կարծիքի ձևավորման համար քաղաքական տնտեսական հիմքեր չկան: Այսպես ասած՝հայտարարություն է, արել են: Այնպես չէ, որ, այդ իմ կողմից հարգված պատգամավորները միշտ ասել էին հակառակը և հանկարծ ուրիշ բան են ասում ու այդտեղ պետք է սենսացիա որոնենք»,-ասաց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն տնտեսական համագործակցության ձևաչափ է և ունի աշխարհաքաղաքական նշանակություն.« Չնայած դա փաստաթղթերում գրված չէ, բայց աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Փոքր շուկայով պետությունները մրցունակ չեն մնում աշխարհում, եթե չեն կարողանում ազատ տնտեսական հարաբերություններ ունենալ ավելի մեծ ձևաչափով»:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանին շրջապատող աշխարհում կա ԵԱՏՄ, որին անդամակցում է Հայաստանը, Մերձավոր Արևելք, որը չունի սեփական տնտեսական մեգապրոյեկտը և կա երրորդ տնտեսական միավորումը՝ Եվրոպական միությունը.«Իսկ ԵՄ-ում որպես տնտեսական անդամության չեն սպասում ոչ միայն մեզ, այլ անգամ ասոցացման պայմանագիր կնքած երկրներին՝ Մոլդովային, Ուկրաինային և Վրաստանին:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, թե Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի՝ հիմք ընդունելով ՌԴ Պետդումայի ընդունած նոր օրինագիծը, որի համաձայն՝ Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում, ինչի համար ՌԴ առաջարկում է ռուսերենին Հայաստանում պաշտոնական կարգաիճվակ տալ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02