Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած դիմումում նշված է. «2017 թվականի մայիսի 18-ին Ձեր կողմից հայցադիմում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Շահեն Հարությունյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նշված հայցադիմումի առիթ է հանդիսացել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 16-ից 19-ը հավաքներ անցկացնելը:
Ինչպես հայտնի է, հավաքների առիթ է հանդիսացել Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») մահը, որը հասարակության կողմից ընդունվել է մեծ ափսոսանքով՝ զուգորդվելով հավաք-երթերով, այդ թվում և Շահեն Հարությունյանի մասնակցությամբ: Հավաքները տեղի են ունեցել ինքնաբուխ կերպով, կրել են հրատապ բնույթ և բացակայել է լիազոր մարմնին օրենքով սահմանված ժամկետներում իրազեկելու հնարավորությունը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրադարձությունները տեղի են ունեցել երիտասարդ և հանրությանը որպես ակտիվ քաղաքացի հայտնի Շահեն Հարությունյանի մասնակցությամբ, ելնելով հանրային համերաշխության համընդհանուր սկզբունքներից՝ դիմում ենք Ձեզ հրաժարվելու վարչական դատարան ներկայացրած դիմումից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի բ) ենթակետի հիմքով վարչական վարույթը կարճելու նպատակով»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02