Այստեղ գործ ունենք կյանքի, սեփականության իրավունքի հետ և այլն, բայց նաև գործ ունենք ազգությամբ հայերի նկատմամբ ատելության հետ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի կողմից հրապարակված Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի գյուղերի գնդակոծությունների մասին հատուկ զեկույցին:
Ըստ նրա՝ այդ փաստաթուղթը կազմված և հրապարակված է նաև ֆրանսերեն լեզվով: Դրանից բացի գուգլ քարտեզի վրա գնդակոծությունների վերաբերյալ առկա են տեսագրված կամ փաստագրված տվյալները: ՄԻՊ-ի խոսքով՝ այդ զեկույցները նախատեսված են նախ և առաջ միջազգային կառույցների համար, այդ պատճառով դրանք միանգամից հրապարակվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Առաջիկայում կհրապարակվի նաև Չինարի գյուղի գնդակոծության մասին ֆրանսերեն լեզվով զեկույցը:
«Մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին խնդիր ունենք ներկայացնելու իրական վիճակը, որովհետև ադրբեջանական կողմից լայնածավալ աշխատանք ինքնին արդեն կատարվում է այս ոլորտում՝ հակադարձ ուղղությամբ, ընդ որում՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու, իբր թե հայկական կողմից են նույն գնդակոծությունները լինում»,-հայտնել է ՄԻՊ-ը:
Նրա խոսքով՝ այս ամենն ուղղակիորեն վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, ավելին՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն է հենց նախատեսում, որ իրավունքների խախտումների դեպքում կամ նման տեղեկությունների դեպքում ՄԻՊ-ն իրավունք ունի նաև հատուկ զեկույցներով հանդես գալ:
«Մեր միջամտությունը նաև այն է, որ այդ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունների վերաբերյալ տվյալները ճշգրիտ ներկայացվեն միջազգային կառույցներին՝ հատուկ մեթոդով, որպեսզի հետագայում հիմք լինի նաև նրանց հետ աշխատանք տանելու»,-պարզաբանել է Արման Թաթոյանը:
Նա տեղեկացրել է, որ իրենց խնդիրն է հստակ, օբյեկտիվ մեթոդներով, ճշգրիտ տեղեկություններ ներկայացնելը: Իրենք սա ներկայացնում են որոշ պետական հաստատությունների, որոնց համար օգտակար է այս տեղեկությունների հիման վրա քաղաքականություն վարելը, Օրինակ՝ ԱԳՆ-ին:
«Մենք մեր դիվանագետների հետ ունենք համագործակցություն: Մեր զեկույցները դրվում են իրենց համապատասխան գնահատականների կամ առաջարկների հիմքում, նույնը խորհրդարանն է: Կարևոր նշանակություն ունի նաև մեր համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Շատ հասարակական կազմակերպություններ իրենց վերլուծությունների հիմքում են դնում զեկույցը, ավելին՝ այս զեկույցները կարող են հիմք դառնալ, օրինակ, եթե անհատների կողմից գանգատներ ներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-նկատել է ՄԻՊ-ը:
Առավել ճշգրիտ տեղեկություններ, ըստ Թաթոյանի, քան այս զեկույցում է փաստագրված, դժվար է գտնել, թեկուզ հենց աղբյուրի իմաստով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02