Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում հուլիսի 29-ին կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Քանի որ ավելացել են բերքի ծավալները, ինչպես նաև վաճառք իրականացնելու ցանկացողների թիվը, նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ բացելու է Կենտրոն վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը»,- նշեց Մակարյանը:
Նրա խոսքով` տոնավաճառում պահպանվելու են նույն կանոնները, որոնք գործում են Կասյան փողոցին կից տոնավաճառում:
«Այսինքն` վրանները, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակները գյուղացիներին տրամադրվելու են անվճար»,- ասաց Մակարյանը:
Նա նշեց, որ նախարարությունը հունիսի 10-ից գործող Կասյան փողոցին կից տոնավաճառում պարբերաբար մոնիթորինգ է իրականացվում. այնտեղ 70-80 հազար տոննա գյուղմթերք է վաճառվում:
«Գնային առումով տոնավաճառում նմանատիպ վաճառքի այլ կետերից մթերքները 10-15 տոկոս ավելի մատչելի են, քանի որ վաճառքը իրականացնում է հենց գյուղացին, սակայն գյուղացու համար սա ավելի եկամտաբեր է, քան եթե հանձեր իր մթերքը վերամշակող ընկերություններին կամ արտահանողին»,- ասաց Մակարյանը:
Ըստ նախարարի տեղակալի` առևտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:
ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2011 թվականից կազմակերպվող տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02