ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի` ֆրանսիական «La Lettre Diplomatique» հանդեսում տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ֆրանսիական «La Lettre Diplomatique» հանդեսը հոդվածների և հարցազրույցների շարք է հրապարակել՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։
Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հոդվածում համառոտ անդրադառնում է Հայաստան-ԵԽ համագործակցությանը, շեշտում ԵԽ հետ փոխգործակցության զարգացման առանցքային տեղը Հայաստանի քաղաքական օրակարգում՝ նկատի ունենալով ՀՀ իշխանությունների վճռական հանձնառությունը ԵԽ աջակցությամբ և նրա գործիքակազմի կիրառմամբ երաշխավորելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը։
Պարույր Հովհաննիսյանը նշում է, որ 2001թ․ ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանը ստանձնել է կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված հանձնառություններ։ Միևնույն ժամանակ, անդամակցությամբ Հայաստանը վերահաստատել է իր պատկանելությունը եվրոպական մեծ ընտանիքին։
Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է, որ Եվրոպայի խորհուրդը աջակցել և ուղեկցել է Հայաստանին ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին, և այսօր էլ այդ համագործակցությունը շարունակվում է՝ ապահովելու մեր երկրում ժողովրդավարության շարունակական ամրապնդումը և երաշխավորելու ապագայում դրա անսասանելիությունը։
ՀՀ մշտական ներկայացուցիչը, որպես ասվածի հաստատում, վկայակոչում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ 2017թ․ հունվարին ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 16-ամյակին նվիրված ընդունելությանը հնչեցված խոսքերը, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման հարցում իր գրանցած առաջընթացում, և բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության նկատմամբ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին:
Դեսպան Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանը միացել է ԵԽ ավելի քան 60 կոնվենցիաների և մեծ կարևորություն է տալիս կազմակերպության և նրա մարմինների՝ Նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի խորհրդատվություններին, որոնք խթանում են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը։ Այս համատեքստում ընդգծվում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետությունը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքում։
Անդրադարձ է կատարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ որպես ԵԽ կոնվենցիոն համակարգի թագի գոհարի, և ընդգծվում են դրա բացառիկ կարևորությունը անձի խախտված իրավունքի վերականգնման հարցում, և նրա նախադեպային իրավունքի հիմնարար նշանակությունը՝ ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Հայաստանն իր նպաստն է բերում կազմակերպությունում ընթացող բարեփոխումներին և եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդմանը։ Ըստ ՀՀ մշտական ներկայացուցչի՝ այս առաքելությունը լավագույնս դրսևորվեց 2013թ․ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությամբ, որի ընթացքում նախաձեռնվեց նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունների համաձայնեցումը և ստորագրման գործընթացի մեկնարկը։ Հայաստանը նաև հանձնառու է ԵԽ-ում ֆրանսերեն և անգլերեն լեզուների հավասար կիրառության ապահովմանը։
Դեսպան Հովհաննիսյանը եզրափակում է հոդվածը՝ վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի խթանել ԵԽ արժեքներն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում՝ ապահովելու նրա կայուն ազդեցությունը միջազգային հարթակում։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02