Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Առյուծի և ցլի որսը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված սպորտային ժառանգությանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը: Բացման խոսքում ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն անդրադարձել է ցուցահանդեսում ներկայացված սպորտի զարգացման պատմությանը` հնագույն ժամանակներից: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և ուրիշներ: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, անդրադառնալով բացվող նոր ցուցահանդեսին, ընդգծել է, որ հայերը, ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ սպորտի բնագավառում մեծ ժառանգություն ունեն:
Միջոցառմանը հատկանշվել է, որ կարևոր է պահպանել և փոխանցել մեր մշակութային հարուստ արժեքները ապագա սերունդներին, և այդ առումով «Էրեբունի» թանգարանը կարևոր աշխատանք է իրականացնում: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) -ի առաջարկությամբ այս տարի Հուշարձանների միջազգաին օրը՝ ապրիլի 18-ը, այսպիսով նշվել է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: Հուշարձաների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ԻԿՕՄՕՍ-Հայաստանի և «Էրեբունի» արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում» ցուցահանդեսը կգործի մինչև 2016թ. մայիսի 8-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02