Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմում է 9 հազար 723 դեպք:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 107-ով ավելի է, սակայն ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են: Եթե 2016 թվականի հունվար-հուլիսին ծանր հանծագործությունների թիվը կազմել է 1613, ապա 2017 թվականի նույն ժամանակահատվածում կազմում է 1210 կամ նվազում 403 դեպքով: Ինչ վերաբերում է առանձնապես ծանր հանցագործություններին, ապա նախորդ տարվա հունվար-հուլիսին գրանցվել է 116 դեպք, այս տարի նույն ժամանակահատվածում այն կազմում է 91, կամ 20 դեպք քիչ է գրանցվել:
Ամենից շատ հանցագործություններ են գրանցվել Երևանում` 4781 դեպք, Կոտայքում` 788 դեպք, այնուհետև Լոռիում` 726 և Արմավիրում` 645: Ամենից քիչ դեպքեր են արձանագրվել Վայոց ձորում` 141, Սյունիքում` 290 և Գեղարքունիքում` 320: Ի դեպ, «Զվարթնոց» օդանավակայանը առանձին է հաշվառվում, և այնտեղ գրանցվել է ընդհանուր առմամբ 52 դեպք:
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների շարքում առաջատարը նույնպես Երևանն է ` համապատասխանաբար 659 և 49, սակայն մարզերում պատկերը փոխվում է: Ծանր հանցագործություններով աչքի ընկած մարզերն են Կոտայքի մարզը` 112 դեպք, Շիրակի մարզը` 84 դեպք և Արմավիրի մարզը` 82 դեպք: Ամենից քիչ ծանր հանցագործություններ են գրանցվել Վայոց Ձորում` 9 դեպք, Տավուշում`31 դեպք և Գեղարքունիքում` 32 դեպք:
Երևանում առանձնապես ծանր հանցագործության դեպքերի թիվը կազմում է 49:
Եթե վերոնշյալ տվյալներով Գեղարքունիքի և Սյունիքի մարզերն ընդգրկվում էին ամենից քիչ դեպքերով աչքի ընկած մարզերի ցուցակում, ապա առանձնապես ծանր հանցագործությունների շարքում նրանք առաջատարներ են` 7-ական դեպք: Վայոց ձորում առանձնապես ծանր հանցագործություն ընդհանրապես չի արձանագրվել, իսկ Տավուշի մարզում՝ ընդամենը մեկ դեպք:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02