Այսօր՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Audi A3 մակնիշի 35 FA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց տանող ճանապարհահատվածում՝ ԱԺ պատգամավոր, Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8 –րդ դասակի տեսուչներ Աբրամ Հովհաննիսյանն ու Արմեն Աղեկյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը: Ֆոտլրագրողը հայտնում է նաև, որ մեքենայի դիմապակին ամբողջովին վնասվել է և դիմապակու վրա էլ կան վրաերթի հետքեր: Վարորդը ավտոմեքենան թողներով դեպքի վայրում, վիրավորին էլ՝ անօգնական, դիմել է փախուստի : Այս պահին Ճանապարհային ոստիկանությունն ու Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական գործողություններ՝ դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Գ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը 14-ից 15 տարեկան երեխա է՝ Դավիթ Ավետիսյան անուն ազգանվամբ, ում հայրը այս պահին էլ դեպքի վայրում է: Փաստի առթիվ Գ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
© shamshyan.com
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02