Կան զինատեսակներ, որ արտադրում է միայն Ռուսաստանը և այնպիսի երկրներ, որոնք Ադրբեջանին կտրականապես զենք չեն մատակարարում: Այս մասին հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
Նա տեղեկացրել է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն փորձել է մի քանի ուղղությամբ ուսումնասիրել թեման՝ Ադրբեջանին վաճառված ռուսական զենքի վտանգավորությունը, զենքի ծավալներն ու ազդեցությունը կոնֆլիկտի վրա:
«Սկսած 2014թ. աշնանը խոցված հայկական ուղղաթիռից, որը խոցվեց ռուսական «Իգլա» տեսակի զենքից, վերջացրած ապրիլյան պատերազմով, երբ կիրառվեցին ռուսական տանկերը, ռուսական հակատանկային միջոցները և այլն, բոլոր օրինակները գալիս են ապացուցելու, որ ռուսական զենքերն են հիմնականում օգտագործվում»,- նշել է Դանիել Իոննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ադրբեջանական հարձակողական սպառազինության 85 տոկոսը Ռուսաստանից է բերվում, ընդ որում, բազմաթիվ երկրներ առհասարակ կոնֆլիկտի կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին զենք չեն վաճառում:
«1994 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պայմանավորվեցին, որ կողմերին զենք չեն վաճառում: Ըստ էության, այս պայմանավորվածությունը խախտել է 3 երկիր՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ֆրանսիան: Ընդ որում, Ռուսաստանն ու Թուրքիան զենք են մատակարարում Ադրբեջանին և Ռուսաստանն ու Ֆրանսիան մատակարարում են Հայաստանին: Սա բավականին տաքացրեց կոնֆլիկտը և բերեց նրան, որ կոնֆլիկտը վերսկսվեց»,- ընդգծել է ՀԿ-ի նախագահը:
Նրա խոսքով՝ եթե 1994 թ. հետո կողմերին զենք չմատակարարվեր, ապա իրավիճակի փոփոխություն չէր լինի, որովհետև կողմերից մեկին, մասնավորապես՝ Ադրբեջանին հնարավորություն չէր տրվի մտածելու, որ կարելի է նորից փորձել պատերազմի միջոցով հարցը լուծել:
Ռուսաստանի այն արդարացմանը, թե իր ռազմավարական դաշնակցի թշնամուն զենք մատակարարելը զուտ բիզնես է, Դանիել Իոննիսյանը հակադարձել է. «Օրինակ՝ «Տ96» տանկերը, որ Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, արտադրող ոչ մի երկիր Ադրբեջանին զենք չի մատակարարում: Այսինքն՝ եթե Ռուսաստանը չմատակարարեր այդ տանկերը՝ Ադրբեջանը չէր ունենա: Նույնը կարելի է ասել համազարկային համակարգերի մասին, բազմաթիվ հակաօդային համակարգերի մասին, որովհետև Ադրբեջանի բոլոր հակաօդային համակարգերը՝ սկսած այդ ձեռքի «Իգլա» տեսակի հրթիռներից, վերջացրած նորագույն «S300»-ը ռուսական են»,- նկատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի նախագահը:
Ըստ նրա՝ 2010թ. հետո Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունն այնպես զարգացավ, որ Հայաստանը վաղուց արդեն նոր ավիացիա չի գնում ոչ մի երկրից: Մինչ այդ փորձում էր ռազմական ավիացիան զարգացնել:
«2010 թ. հետո Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունն այնպես զարգացավ, որ Հայաստանն էլ չի գնում ավիացիա, անիմաստ է: Պետք է նշել նաև «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգի մասին, որի կոնվենցիոնալ զենք լինելու հանգամանքը կարելի է հարցի տակ դնել, որովհետև իրենք իրենց բնույթով հակամարդկային են, հետևակին կենդանի այրում են, անգամ խրամատավորված հետևակին»,- ասել է Իոննիսյանն ու ավելացրել, որ այդպիսի հրետանիներ աշխարհում երկու երկիր է արտադրում՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: ԱՄՆ-ն Ադրբեջանին չի վաճառում, եթե Ռուսաստանն էլ չվաճառեր, Ադրբեջանը նման զենք չէր ունենա: Ըստ նրա՝ օրինակները բազմաթիվ են:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02