ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել՝ վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։Այս մասին տեղեկանում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. մայիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, վաշտը ստուգելու ընթացքում վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանը պարզել է, որ շարքում ալկոհոլ օգտագործած զինծառայողներ կան, որի մասին զեկուցել է գումարտակի հրամանատարին, ապա պահանջել, որ շարքից դուրս գան ալկոհոլ օգտագործած զինծառայողները: Թվով 6 զինծառայող դուրս են եկել շարքից և ալկոհոլ օգտագործելու համար կապիտանի կողմից արված դիտողության կապակցությամբ վիճաբանել վերջինիս հետ, ձեռքերով, ոտքերով հարվածել նրան։ Վիճաբանությունը շարունակվել է սպայական վրանի մոտ, որտեղ դարձյալ բռնություն է գործադրվել Կ.Խաչատրյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը)։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ բոլոր 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Դատարանը միաժամանակ մեղադրյալներից երկուսի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02