Ղարաբաղում միշտ էլ ընդդիմություն եղել է, նոր չի ձևավորվում, և ես կարծում եմ, որ առողջ ընդդիմություն է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Ղարաբաղում նոր ընդդիմադիր ուժ ստեղծվելու հավանականությանը:
Ինչ վերաբերում է Հայկ Խունամյանին ծեծի ենթարկելուն, ապա նա կոչ արեց դա չդիտարկել որպես ընդդիմության նկատմամբ խնդիր: «Այդ խնդիրը գտնվում է քրեական ուսումնասիրությունների տիրույթում, և իհարկե դատապարտելի է նմանատիպ որևէ գործողություն, որևէ անձի նկատմամբ, բայց քաղաքական մեկնաբանություններ, ենթադրություններ պետք չէ անել»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայկ Խանումյանի հայտարարությանը, թե իրեն ծեծել են ստիպելով գրություն գրել, որ իրեն գումար է տվել Սամվել Բաբայանը՝ Արտակ Զաքարյանն ասաց. «Եկեք ամեն ինչ թողնենք համապատասխան մարմինների եզրակացությանը»:
Իսկ հարցին, թե միշտ նշվում է, որ Ղարաբաղը ժողովրդավար երկիր է, սակայն ականատես եղանք, թե ինչպես վարվեցին Հայկ Խանումյանի հետ, Արտակ Զաքարյանն ասաց, որ Ղարաբաղը շարունակում է լինել ժողովրդավար պետություն և շարունակում է իր պետական կառավարումն և հասարակական հարաբերությունները կառուցել ժողովրդավարության կանոնների հիմքում:
«Ինչ վերաբերում է այդ անցանկալի և դատապարտելի երևույթին, ինչը տեղի է ունեցել, ապա որևիցե հասարակություն զերծ չէ նման խնդիրներից: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ կլինի,թե որքանով է դա քաղաքական»,- ասաց նա:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02