Ժառանգության» անդամներն այս օրերին ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, որ սեպտեմբերից արդեն սկսեն փողոցային պայքարը: Այս մասին NEWS.am-ին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Գեւորգ Ղահրամյանը:
«Սեպտեմբերից արդեն պաշտոնական հանդիպումներ կլինեն, իսկ այժմ միայն խորհրդատվական հանդիպումներ են լինում, օրինակ, շփումներ են եղել «Ելք»-ի հետ, «Երկիր Ծիրանիի» հետ: «Ծառուկյան» դաշինքի հետ նույնիսկ կոնսուլտատիվ շփումներ չեն եղել»,- ասաց Գեւորգ Ղահրամանյանը:
«Ժառանգության» մամուլի խոսնակը նշեց, որ իրենք կապը պահպանում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցած Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ: Հարցին՝ կտեսնենք Սեյրան Օհանյանին կրկին քաղաքական գործընթացներում աշնանը, Գեւորգ Ղահրամանյանը պատասխանեց. «Ըստ մամուլում Սեյրան Օհանյանի հայտարարությունների՝ կարծում եմ, որ նույն ընդդիմադիր պայքարի մեջ է մնում եւ ընտրությունների արդյունքներն այքան էլ բան չեն նշանակում իր համար: Կարծում եմ, որ Սեյրան Օհանյանին այս պայքարում կլինի, նրա հետ հանդիպումները, շփումները շարունակվում են, նա էլ իր քաղաքական դիրքորոշումն ու գաղափարները չի փոխել»:
Սեպտեմբերից, ըստ կուսակցության մամուլի խոսնակի, ամենայն հավանականությամբ, կլինի փողոցային պայքար:
«Քննարկվում է այժմ, թե ժողովրդի հետ աշխատելու արդյունքում ինչպես պետք է տաքացնենք, պայքարի մղենք: Իհարկե, ընդդիմադիր ուժերի նախաձեռնությունն է դա, բայց շատ բան ժողովրդից է գալիս»,- ասաց նա:
«Ժառանգության» մամուլի խոսնակը չհստակեցրեց՝ փողոցային պայքարով իշխանափոխության պահանջ են ներկայացնելու, թե ոչ: Գեւորգ Ղահրամանյանը նշեց, որ պահանջները դեռեւս քննարկման մեջ են, սակայն մի բան հստակ է՝ փողոցային պայքարը լինելու է միանշանակ: Հարցին, թե ինչու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո փողոց դուրս չեկան, կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց. «Այս գործընթացը ստեղծվելու հիմնական դրդապատճառը 2018թ. ապրիլին Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակվելը թույլ չտալն է: 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո հստակ չէր սա, իսկ ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ իշխող կուսակցությունը մտադիր է Սերժ Սարգսյանին դարձնել վարչապետ, ինչպես գիտեք, «համոզողների» ինստիտուտ է ձեւավորվել: Եվ սրան ընդառաջ այս պայքարն է սկսվելու, որ թույլ չտանք՝ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Եթե արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերը կողմ են մեր նախաձեռնած գործընթացին, ապա համագործակցություն կլինի»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02