Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ 34-ամյա Մ.Աղաջանյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 34-ամյա Մ.Աղաջանյանի մահվան մասին ահազանգն ստացվել է 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից։ Արձանագրելով կնոջ կենսաբանական մահը՝ փորձագետները զննությամբ դիակի վրա հայտնաբերել էին բռնության հետքեր։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան պատճառը պարզելու համար։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ վարույթն իրականացնող մարմնին տրամադրված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառ է հանդիսանում սուր սրտանոթային անբավարարությունը։
Կնոջ վրա մարմնական վնասվածքների առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսնու հետ համատեղ բնակվելու ընթացքում կինը պարբերաբար ենթարկվել է բռնության ամուսնու կողմից։ Հերթական բռնությունը գործադրվել է 2017 թվականի հուլիսի 16-ին՝ իրենց բնակարանում, որից հետո կինը բնակության է տեղափոխվել իր հայրական տուն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02