Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը աշխատանքից ազատել է ճարտարագետ Ջեյմս Դամորին՝ սկբունքորեն անընդունելի առաջարկի, ինչպես նաև վտանգավոր կարծրատիպեր սերմանելու փորձ իրականացնելու համար:
Տեխնոլոգիական հսկա Google-ը այս շաբաթ կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է, այս անգամ՝ ընկերության աշխատակցիներից մեկին աշխատանքից ազատելու պատճառով:
Reuters փոխանցմամբ՝ Google ընկերության նախկին ճարտարագետ Ջեյմս Դամորը հաստատել է այս լուրն ու հայտնել իրավական քայլերի դիմելու իր մտադրության մասին:
Ջեյմս Դամորը ներքին նամակագրությամբ շրջանառության մեջ էր դրել իր հեղինակած գաղափարական առաջարկը, որտեղ անդրադարձել էր ընկերությունում կանանց և տղամարդկանց միջին աշխատավարձի միջև տարբերության խնդրին՝ հարցականի տակ դնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գենդերային բազմազանությանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը:
Ջեյմս Դամորն իր «Google-ի գաղափարական արձագանքը» վերնագրով ծավալուն փաստաթղթում ընդգծել էր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կին աշխատողների սակավաթիվ լինելը մշակութային և հասարակական կառուցվածքի հետևանք չէ, այլ պայմանավորված է այն փաստով, որ կանայք «նախընտրում են աշխատել ստեղծագործական և սոցիալական բնագավառներում», մինչ տղամարդիկ նախընտրում են համակարգչային ծրագրավորողի մասնագիտությունը:
Դամորի պնդմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներկայցվածության ցածր տոկոսը պայմանավորված է «կենսաբանական գործոններով»: Նույն փաստաթղթում Ջեյմս Դամորն արտահայտել է իր համոզմունքն այն մասին,որ - «հարկավոր է դադարել գենդերով պայմանավորված վճարումների անհավասարությունը սեքսիզմ որակել»:
Այս լուրը հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում անցյալ շաբաթ տեղեկատվական արհատոսքի արդյունքում:
ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը ներկայումս հատուկ հետաքննություն է անցկացնում տեխնոլոգիական հսկա Google ընկերությունում կանանց և տղամարդկանց միջին աշխատավարձի միջև տարբերության խնդրի վերաբերյալ նոր մանրամասներ պարզելու նպատակով:
Նշենք որ, ներկայումս Google կորպորացիայի ցածր, միջին ստորաբաժանումներում և բարձրաստիճան պաշտոններում կանայք ընդհանուր աշխատակցիների մոտ 1/3-րդ մասն են կազմում, իսկ միայն ԱՄՆ-ում՝ սևամորթ և իսպանալեզու մասնագետները կազմում են Google ընկերության ընդհանուր աշխատակիցների 6 %-ը:
Ջեյմս Դամորը տեղեկացրել է Reuters գործակալությանը կատարվածի մասին և նշել, որ բողոքի հայց է ներկայացրել ԱՄՆ-ի աշխատանքի և զբաղվածության հարցերով պետական հանձնաժողով՝ մեղադրելով Google-ին ամոթանքի միջոցով իրեն լռեցնելու փորձեր իրականացնելու մեջ:
Google ընկերությունը իր աշխատակցիներին տեղեկացրել է, որ Ջեյմս Դամորը անցել է ընդունելի բոլոր սահմանները` փորձելով վտանգավոր կարծրատիպեր սերմանել:
amerikayidzayn.com
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02