Հուրգադայում վիրավորում ստացած հայ կնոջ վիճակը բարելավվել է։ Այս մասին առողջապահության նախարարին զեկուցել է Եգիպտոսից վերադարձած «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը։
Հուլիսի 14-ին, Հուրգադայում հրազենային վիրավորում ստացած 46-ամյա հայ կնոջ վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին առողջապահության նախարարին հայտնել է Հայաստանից Կահիրե գործուղված պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը։ Նա ասել է, որ կատարված 3 վիրահատություններից հետո կնոջ վիճակը բարելավվել է։
Ստացած վիրավորումների հետևանքով վնասվել են լյարդը, ստոծանին, անոթները, պլևրալ խոռոչներում առաջացել են արյան կուտակումներ։
Հայ վիրաբույժը եգիպտացի տարբեր մասնագետների հետ իրականացրել է երեք կոնսիլիում, նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ։
«Հիվանդի մոտ առկա են շնչառական անբավարարության որոշակի խնդիրներ, քանի որ պլևրալ 2 խոռոչում կային հեղուկային կուտակումներ և վիրավորման հետևանքով կայացած արյունահոսության ֆոնի վրա որոշակի արյան մակարդուկներ` ձախ պլևրալ խոռոչում։ Ենթալյարդային տեղակայմամբ դրենաժային խողովակից մեկ օրվա ընթացքում կուտակվել էր 450-500մլ լեղային արտադրություն»,-ներկայացրել է պրոֆեսորը` հավելելով, որ կինն ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
Բժշկի խոսքով հիվանդի Հայաստան տեղափոխման հարցը կքննարկվի նրա վիճակի հետագա որոշակի բարելավումից հետո։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02