Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում հոսանքի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արտավան համայնքի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանը: Գյուղը հոսանքազրկվել էր մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով:
«Իրավիճակը երեկվանից բավական փոխվել է, անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են: Հիմա կրակ կարծես թե չկա, միայն ծխացող հատված է մնացել, այն էլ ոչ մեծ տարածք է»,-ասաց Ատոմ Վարդանյանը:
Անդրադառնալով հրդեհի հետևանքով գյուղին հասցրած վնասի հարցին` Ատոմ Վարդանյանը նշեց, որ էական վնաս չի եղել: Միայն գյուղից ոչ հեռու գյուղացիները խոտ էին հավաքել, այդ մասում 200-300 տուկ խոտ է այրվել:
Համայնքի ղեկավարը նշեց, որ ներկայում էլ անհրաժեշտ գերատեսչությունների ներկայացուցիչները, մասնագետները տեղում են, շարունակում են աշխատել:
Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախներն օգոստոսի 12-ին միայն հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը: Տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02