Մոսկվայում՝ Ռյազանսկի պողոտայում, լույս ուրբաթ սքինհեդը դանակով հարձակվել է հայի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Այդ մասին հայտնում է Московский комсомолец-ը: Նշվում է, որ հնարավոր է՝ հանցագործությունն իրականացվել է ազգային անհանդուրժողականության հողի վրա:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, առավոտյան ժամը 5-ին «Ռյազանսկի պողոտա» մետրոկայարանի մոտ գտնվող առևտրի կետի մոտով անցնելիս են եղել ոչ սթափ վիճակում գտնվող երեք երիտասարդ: Գարեջրի կրպակի մոտ աթոռին նստած է եղել դրա սեփականատերը՝ ծնունդով Հայաստանից 69-ամյա Լյով Քամալյանը, ում «ձյաձյա Լյովա» էին ասում: Նա դուրս էր եկել փողոց՝ մաքուր օդի:
Ագրեսիվ երիտասարդներն անիմաստ վեճ են հրահրել հայի հետ, ինչից հետո նրանցից մեկը հանել է դանակը և հարվածել դրանով Լյով Քամալյանի սրտին: Նա տեղում մահացել է:
Երիտասարդները նաև հարձակվել են առևտրի կետի 36-ամյա հաճախորդ Ղրղզստանի բնակիչ Նուրիկ Մունդուզովի վրա: Նրան նույնպես սպանել են սրտին դանակի հարվածով:
Հաղորդվում է նաև, որ վնասվածքներ է ստացել դեպքի ականատես մոտոցիկլավար 29-ամյա Ալեքսանդրը, ով այդ ժամանակ անցնելիս է եղել այդտեղով և լսել է գոռոցները: Նա վազել է հարձակվողների հետևից, փորձել է նրանց բռնել, սակայն չի կարողացել դա անել: Ալեքսանդրի ուսին նույնպես հարվածել են դանակով:
Լրատվամիջոցը հայտնում է, որ հարձակվողները հավանաբար սքինհեդներ են եղել: Այդ մասին վկայում է այն փաստը, որ երիտասարդները եղել են զինվորական կոշիկներով, ինչը հատուկ է սքինհեդներին: Սկզբում ենթադրվում էր, որ հարձակվողները զինվորականներ են եղել:
Ոստիկանությունն ամբողջ քաղաքով փնտրում է սպանողին և նրա ընկերներին: Հաղորդվում է, որ հանցագործն արտաքինից մոտ 30 տարեկան է՝ մոտ 165 սանտիմետր հասակով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02