Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ավելի շատ ուղղված է Դատական դեպարտամենտի անօրինական գործողություններն օրինականացնելուն: Այսօր կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, ՊՊԾ գունդը գրաված անձանց գործով փաստաբան Նինա Կարապետյանցը:
Ըստ Կարապետյանցի՝ Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որը փաստաբանների նկատմամբ իրականացվող խուզարկությունները փաստացի օրինականացնում էր, որևէ իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է:
«Եթե կա օրենքով սահմանված կարգ, որ փաստաբանին որևէ մեկն իրավունք չունի խուզարկելու իր պարտականությունները կատարելու ժամանակ, հետևաբար տրամաբանություն չկա ինչ-որ փաստաթղթով փորձել այդ խուզարկություններն օրինականացնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Փաստաբանների պալատը և Դատական դեպարտամենտը հանդես էին եկել հայտարարությամբ, որում նշում էին, որ կարևորում են դատարանում դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտությունը և մի քանի կետով ներկայացնում էին, թե ինչպես է իրականացվելու փաստաբանների և նրանց իրերի հետ կապված զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշպանությունը։
Նինա Կարապետյանցի խոսքով՝ Փաստաբանների պալատն այս հարցում «խաղակցել է» իշխանություններին, որը շատ ցավալի է: Նրա կարծիքով՝ Փաստաբանների պալատը պետք է լիներ այն անկախ մարմինը, որը դատական համակարգում կունենար իր հավասարակշռող դերը:
«Փաստաբաններն օրենքին չպետք է հակադրվեն, բայց պետք է լինի այն ուժը, որը պետք է հավասարակշռի այն ապօրինությունները, որոնք պետք է տեղի ունենան իշխանության կողմից, հատկապես դատական համակարգում»,- նկատեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի առաջիկա ընտրություններին, Նինա Կարապետյանցը նշեց, որ բացի Արա Զոհրաբյանից որևէ մեկն իր թեկնածությունը չի դրել և կարծես թե չի էլ պատրաստվում:
«Ես խորհուրդ կտայի, որ ընդհանրապես որևէ մեկը չառաջադրվեր, որովհետև բացի Զոհրաբյանից, այլ անձի անցնելու որևէ տարբերակ, այս պահին չկա: Այս պահին փաստաբանների պալատում փոփոխությունը հնարավոր չէ»,- շեշտեց նա:
Խոսելով ՊՊԾ գունդը գրաված անձանց գործով դատական նիստերի մասին, նա հայտնեց, որ 14-ի և 18-ի գործով դատավորները երկարատև արձակուրդ են վերցրել, իսկ Ժիրայր Սեֆիլյանի գործով փորձում են փոխարինել փաստաբաններին: Կարապետյանցը նկատեց, որ վերջին դատական գործով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, մասնավորապես, Սեֆիլյանի գործով դատական նիստերին դատական նիստերին մասնակցողների անձնական տվյալներն են հավաքում։
«Անձնական տվյալները հավաքելը իրականում օրենքով արգելված է: Անձնական տվյալներից հավաքում են ոչ միայն անուն–ազգանուն, այլ նաև անձնագրային տվյալները, հասցեները, ճշտում են՝ ով ում բարեկամն է, ում համար է եկել դատարան: Սա ի՞նչ կապ ունի, ազատ նիստ է և բոլորը կարող են մասնակցել: Դատական նիստերին մասնակցող քաղաքացիների տներ են այցելում ոստիկանները, հրավիրում են բաժանմունք, հորդորում են, որպեսզի չգնան այդ նիստերին»,- հայտնեց նա:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02