ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով պատգամավորի կապը Լոռու մարզի Արդվի համայնքում իրականացված տարածքի հետազոտության և հանքի հնարավոր շահագործման հետ:
Գրասենյակի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Վահրամ Բաղդասարյանի անվան շուրջ տարածվող տեղեկությունները, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն, մնալով անարձագանք, որոշ «ուժերի» կողմից շարունակ շահարկվում է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վահրամ Բաղդասարյանը որևէ կապ չունի Արդվիի տարածքի հետազոտության հետ, ավելին` տեղեկացնենք, որ հետազոտություն իրականացնելը և շահագործման ենթակա հանքը երկու տարբեր հասկացություններ են: Հանքի վերածվելու համար անհրաժեշտ կլինեն միլիոնավոր դոլարների ներդրում և տասնյակ տարիներ, ինչը, տնտեսագիտորեն, բնականաբար, դրական երևույթ է: Ընդերքը պարգև է, որը յուրաքանչյուր երկրի համար կարող է զարգացում ապահովել, սակայն, անկախ ներդրման չափից, եթե դա վնասելու է որևէ պատմամշակութային օբյեկտի, առավել ևս, այն հողին, որտեղ հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, ապա դա անթույլատրելի է:
Փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը` Վահրամ Բաղդասարյանի հեղինակության վրա ստվեր նետելու անարդյունք փորձեր կատարելով, պախարակում եք ինքներդ ձեզ: Դրդելով ԶԼՄ ներկայացուցիչներին հրապարակելու ստահոդ և չճշտված տեղեկություններ` կասկածի տակ եք դնում նրանց` տարիների հսկայական աշխատանքով վաստակած հասարակական վստահությունն ու հեղինակութունը:
Խորհուրդ կտանք լծվել հանրօգուտ աշխատանքի և դադարել զուր փորձերը անբարո ապատեղեկատվությամբ լրահոսը լցնելու»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02