Կառավարության այսօր նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով նիստի մեկնարկին ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանին խնդրեց զեկուցել վերջին օրերին հանրապետությունում գրանցված հրդեհների վերաբերյալ օպերատիվ իրավիճակի մասին:
Փոխնախարարն ասաց, որ օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են. «Վայոց ձորում այրվել է 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա-ն՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ հրդեհի տարածումը կանխելու նպատակով: Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է օգոստոսի 16-ին: Նախնական տվյալներով Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն՝ անտառներ»:
Նրա խոսքով՝մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցել են չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ:
«Ե՛վ Խոսրովում, և՛ Արտավանում փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, անտառտնտեսության, բնապահպանության պետական տեսչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, բնապահպաններ և մոտակա տարածքների բնակիչներ»,-ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներում համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է կանխել հրդեհի առավել մեծ տարածումը. «Իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ, ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ՝ 2,5 կմ պարագծով և 3 կմ խորությամբ: ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով»:
Անդրադառնալով հանրային արձագանքին, փոխնախարարն ասաց, որ հաշվի առնելով, որ նման մասշտաբի հրդեհներ չեն եղել Հայաստանում և հանրությունը տեղյակ չէ նման հրդեհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, մյուս կողմից ԱԻՆ-ի վերջին տարիների ձեռքբերումները ու փրկարարների բարեխիղճ աշխատանքը հանրության շրջանում ձևավորել էին սպասումներ, որ այս աղետը ևս հնարավոր է հաշված ժամերի կամ րոպեների ընթացքում չեզոքացնել. «Սակայն անտառային հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար: Սա բնավ արդարացման համար չէ»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02