ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ պաղպաղակի այն տեսականին, որը ծառայությունը որակել էր վաճառքի համար անպիտան, հանվել է վաճառքից. «Ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պաղպաղակի նշված տեսականին ետ է կանչվել շուկայից և ոչնչացվել է»,-նշեց պաշտոնյան:
Մեր դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, շուկայում այսօր էլ կարելի է գնել ծառայության կողմից վտանգավոր որակված պաղպաղակի տեսակներից, Վահե Դանիելյանը պատասխանեց. «Մենք կատարել ենք նույնականացում, թե նշված ընկերությունը որքան է արտադրել, որքան՝ վաճառել: Ողջ խմբաքանակը ետ է կանչվել, մի մասը ոչնչացվել է, մի մասն էլ պահվել է՝ օգտահանվելու համար, իսկ տվյալ ընկերություններում արտադրական գործընթացը կասեցվել է: Այս պահին ռիսկը մեկուսացվել է: Իսկ այն, որ գուցե շուկայում լինեն վաճառքում, պետք է ասեմ՝ այո՛, խախտումներ պետք է չլինեին, բայց ուզում եմ նշել նաեւ, որ ակնառու, խիստ պաթոգեն մանրեների մասին խոսք չկա, և առողջությանը դրանք վնաս չեն հասցնում»:
Հիշեցնենք, որ խախտումներ են արձանագրվել հետևյալ ընկերություններում.
Վահե Դանիելյանից հետաքրքրվեցինք նաև՝ ինչ քայլերի է դիմում ծառայությունն այն բանից հետո, երբ մամուլում հայտնվում են հրապարակումներ, որ հացի, նրբերշիկի, ջրի և սննդամթերքի այլ տեսակների արտադրությունում կան առողջության համար խիստ վտանգավոր արտադրանք՝ հրապարակմանը կից ներկայացնելով նաև լաբորատոր փորձաքննություն եզրակացությունները. «Մենք այստեղ կարիք ունենք հասարակության և լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատանքի. նրանք պետք է արագ արձագանքեն և հասեցական նշեն` որ ընկերությունն է խախտում կատարել, որն իրենք բացահայտել են, որովհետև լինում են դեպքեր, երբ ՍԱՊԾ-ն հասնում է տեղ, հետքերը վերացրած են լինում: Ուստի՝ կոչ եմ անում, որ լրատվամիջոցները ցանկացած խախտում արձանագրելիս մեր ծառայության հետ ակտիվ համագործակցեն: Այսօր ամենախոցելի կառույցը հանդիսանում է ՍԱՊԾ-ն, բայց պետք է հասկանալ, որ միայն մեր վերահսկողական գործառույթը կիրառելիս՝ դրական արդյունք չենք կարող արձանագրել, այստեղ պահանջատեր պետք է լինեն և՛ լրատվամիջոցները, և՛ սպառողը»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02