Երևանում ընթացող Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստի ժամանակ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասաց, որ Հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի (ՀՕՊ) ստեղծման շուրջ աշխատանքները տարիներ են տևել:
«Սա տարածաշրջանի կառուցման առաջին փուլն է: Երկրորդը՝ այդ համակարգերը միասնական կանոնների տակ վերցնելն ու միասնական վերահսկողություն սահմանելն է: Կարծում եմ, որ սա մեծ քայլ է, մեծ միջոց՝ մեր պետությունների անվտանգությունն ապահովելու համար: ՀԱՊԿ շրջանակներում գործում են խաղաղապահ ուժեր, որոնք տարին մեկ վերապատրաստվում են, ինչպես նախորդ տարի Հայաստանում էր: Սա գործոն է, որը կարող է օգտագործվել ճգնաժամային երևույթների դեմ: Ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ չեք օգտագործում խաղաղապահ ուժերը: Իմ անձնական տեսակետն այն է, որ մենք խաղաղապահ ուժերը պետք է կիրառենք այնտեղ, որտեղ դրանք կնպաստեն մեր անդամ-պետությունների անվտանգության ապահովմանը, ոչ թե Աֆրիկայում կամ մեկ այլ տեղում՝ վտանգելով մեր տղաների կյանքերը: Ուստի մենք զգուշավոր ենք մոտենում մեր խաղաղապահների տեղակայմանը»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02