ԼՂՀ ՊԲ-ն հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջներին, չի ռմբակոծում խաղաղ բնակչությանն, ի տարբերություն Ադրբեջանի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Կարմիր խաչն է միջնորդել, որովհետև բազմաթիվ դիակներ կան այն տարածքում, որը հետ է վերցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից։ Եվ հնարավորություն է տրվում, որ ադրբեջանական կողմը հետ վերցնի իր դիակները»,-անդրադառնալով կրակի դադարեցմանն ասաց Արզումանյանը։ Ինչ վերաբերում է զինադադարի մասին նոր պայմանագրի ստորագրման հնարավորությանը, պարոն Արզումանյանը շեշտեց, որ դա այժմ անընդունելի է. «Զինադադարը ստորագրվել է 1994 թվականին՝ երեք կողմերի միջև։ Ադրբեջանը խախտել է այն, պատասխանը ստացել է։ Կամ պետք է վերադառնա, առաջնորդվի այդ պայմանագրով, կամ պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին՝ նոր պայմանագիր ստորագրի Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»։ Նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը նույնպես կիսում է այդ կարծիքը. «Զինադադարի նոր պայմանագիրը պետք է ստորագրվի ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև միայն։ Հայաստանն այստեղ անելիք չունի»։ Պարոն Փափազյանը վստահ է, որ բանակցությունները կվերսկսվեն, սակայն դժվար է այժմ ասել՝ երբ։
«Մի բան է զարմացնում. տեղեկատվական աջակցություն չի ստանում մեր բանակը։ Սա առաջին դեպքը չի։ Մեր Պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հուշագրերի ստորագրում տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, հրավիրում է դեսպանների։ Այսինքն, կատարում է գործառույթներ, որ պետք է իրականացներ ԱԳՆ-ն։ Ճիշտ կլիներ, որ Արտգործնախարարությունը մամուլի կենտրոն բացած լիներ, աշխատեր 24-ժամյա ռեժիմով։ Այն տեղեկատվությունը, որ տալիս է ՊՆ-ն, տարածվեր ԱԳՆ-ի կողմից։ Տրամադրեր դա միջազգային լրագրողներին, ապահովեր նրանց մեկնումը Ղարաբաղ, տարբեր տեղեր նկարահանումներ կատարելն, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Եվ այս ինֆորմացիան, որ ունենք, տարածեր տասնյակ լեզուներով աշխարհում։ Սա կլիներ բաց գործունեություն»,-ասաց Արզումանյանը։
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02