2017 թվականի ընթացքում իրականացվելիք վերականգնողական աշխատանքների մեկնարկից առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպել է պատմամշակութային հուշարձանների մրցույթներում շահած կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերության պատասխանատուների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն իր մտահոգությունն է հայտնել, որ վերականգնողական աշխատանքներն առայժմ չեն սկսվել:
«Դա շատ վատ է, օգոստոսն ավարտվում է, աշխատանքների համար առջևում մնում են միայն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները, հավանաբար նաև՝ նոյեմբերի առաջին մի քանի օրերը: Ես արդեն կասկածում եմ, որ այդ ժամանակահատվածում դուք կհասցնեք իրականացնել աշխատանքի նախատեսված ծավալը»:
Ներկաներին նախարարը նաև տեղեկացրել է, որ աշխատանքը սկսելուց հետո առնվազն երկու անգամ մինչև սեզոնի ավարտը լրագրողների, տեխնիկական վերահսկողների ուղեկցությամբ, անկախ հանձնախմբով այցելելու է շինարարության կետեր:
«Դուք պարտավոր եք տեղում հաշվետվություն տալ լրագրողների ներկայությամբ, համապատասխան նյութերով՝ լուսանկարներով, տեսանյութերով ցույց տալ, թե ինչ աշխատանք է այնտեղ կատարվել»,-ասել է Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ անցյալ տարվա նախագծերում արձանագրվել են շինարարների անբարեխիղճ աշխատանքի բազմաթիվ դեպքեր:
«Համոզված եղեք՝ անբարեխիղճ աշխատանքի հանդեպ կցուցաբերվի համարժեք վերաբերմունք, շինարարի համարժեք պատասխանատվությամբ: Վստահեցնում եմ՝ անձամբ հետևելու եմ իրականացրած աշխատանքի որակին: Եթե այն չհամապատասխանի ակնկալվածին, ուրեմն մենք կխոսենք այլ՝ իրավական լեզվով: Ես խնդրում եմ՝ չափազանց նրբորեն և սրբորեն վերաբերեք այս ամենին, որովհետև խոսքը մեր պատմամշակութային ժառանգության մասին է: Այդ ժառանգության հետ այլ կերպ վարվելու իրավունք, քան մեր ծնողի հետ, պարզապես չունենք: Եթե այսպիսին չի լինելու վերաբերմունքը՝ հենց հիմա ասեք՝ հրաժարվում ենք»,-եզրափակել է մշակույթի նախարարը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02