Այսօր՝ օգոստոսի 25-ին, Իտալիայի Թուրին քաղաքի համայնքի ներկայացուցիչներն իրենց հոգևոր հովվի հետ միասին այցելել են Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Դեռևս 4 տարի առաջ Թուրինի մի զբոսաշրջիկ, տեսնելով Ախթալայի եկեղեցին, պատմել է այդ մասին իրենց համայնքում և հոգևոր հովվին ու կապ պահելով «Նուռիկ» կենտրոնի հետ՝ որոշել են հայանքով այցելել Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Հետաքրքրվելով, թե ինչ նվեր մատուցեն եկեղեցուն, «Նուռիկ» կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Ասատրյանը խնդրել է Հայաստան բերել Թուրինյան պատանքի կրկնօրինակը: Եվ այսօր Թուրինյան պատանքը հանձնվեց Տեր Հեթում քահանա Թարվերդյանին, ով «Հայր Մերը» աղոթեց հյուրերի ներկայությամբ, ովքեր նույնը կատարեցին իտալերեն լեզվով: Թուրինյան պատանքը կտավե սավան է, որի վրա կարելի է տղամարդու պատկեր տենել: Սավանը, որը 437 սմ երկարություն, 111 սմ լայնություն ունի, իր վրա ամբողջական մարդկային մարմնի պատկեր է կրում։ Այն փաթաթված է կարմիր մետաքսի մեջ ու 1578թ․ից ի վեր պահվում է Իտալիայում՝ Թուրինի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, արծաթե արկղի մեջ։ Գտածոյի ծագումը բանավեճերի առիթ է դարձել գիտնականների, պատմաբանների ու հետազոտողների շրջանում։ Հավատացյալնները հավատացած են, որ պատանքը այն սավանն է, որով ծածկվել է Հիսուս Քրիստոսի մարմինը նրա թաղման ժամանակ և որ դեմքի պատկերը Հիսուսի սուրբ դեմքն է։ Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես ո՛չ ընդունել, ո՛չ էլ մերժել է Թուրինյան սավանի իսկությունը, սակայն 1958թ․ին Պիուս 12-րդ Պապը հաստատեց, որ պատանքի վրա Հիսուս Քրիստոսի սուրբ դեմքն է պատկերված։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
© shamshyan.com
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02