Օգոստոսի 29-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային, բնապահպանական հարցերով պատասխանատուները, ՀՀ բնապահպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությանը բնապահպանական խնդիրների լուծման գործում շարունակական օժանդակության և մեծածավալ աջակցության համար:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է վերջին շրջանում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, անդրադարձել ամենօրյա ձեռնարկվող ու կանխարգելիչ նախատեսվող միջոցառումներին, մանրամասնությամբ ներկայացրել նախարարությունում բարեփոխումների իրականացման ընթացքը: «Մեկ անգամ ևս արձանագրենք ԱՄՆ կառավարության և Ամերիկայի ողջ ժողովրդի աջակցությունը մեր երկրի բնապահպանության ոլորտում: Որպես ոլորտի պատասխանատու, ես բարձր եմ գնահատում այն օժանդակությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է մեր երկրին:
Այդ աջակցության շնորհիվ է, որ մենք բազմաթիվ ուղղություններով ունենք առաջընթաց: Պարոն դեսպանի հետ մեր նախորդ հանդիպումներում մենք բազմիցս շեշտել ենք, որ մեր երկրի առաջ ծառացած մի շարք մարտահրավերներ հենց ուղղակիորեն կապված են շրջակա միջավայրի հետ»,-նշել է Արծվիկ Մինասյանը: Կարևորելով միջազգային հանրության մասնակցությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գործում՝ նախարարը հատկանշել է ԱՄՆ կառավարության օժանդակությունն այրված անտառային տարածքների վերականգնման և անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում:
Կարևորվել է բարձր որակի արբանյակային լուսանկարների, արագ արձագանքման թիմերի ստեղծման, հրդեհների կանխարգելման եղանակների, փորձագիտական խորհրդատվությունների անհրաժեշտությունը:Նախարարն անդրադարձել է սիրողական որսի սահմանափակումներին, կարևորել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանությունը որպես կենդանական աշխարհի էկոմիջանցքի, ինչի տարածաշրջանային նշանակությունը շատ մեծ է: ԱՄՆ դեսպանին ներկայացվել է նաև նախարարությունում բարեփոխումների ընթացքը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ, որդեգրել են բնապահպանական հիմնախնդիրների լուծման էկոհամակարգային մոտեցումը, խոսել բնապահպանության ոլորտում էլեկտրոնային կառավարման, թույլտվությունները և լիցենզիաները մեկ պատուհանի միջոցով և էլեկտրոնային եղանակով տրամադրելու սկզբունքի կիրառման, ընթացակարգերի պարզեցման և թափանցիկության մասին, կարևորելով իրականացվող բարեփոխումների շուրջ հանրության վստահությունը:
Դեսպան Ռիչարդ Միլզը շնորհակալություն է հայտնել բավականին ամփոփ տեղեկատվության համար, ողջունել իրականացվող բարեփոխումները ու հասարակության վստահության մեծացմանն ուղղված քայլերը որպես կառավարման արդյունավետությանն ուղղված շատ կարևոր գործոն: Անդրադառնալով անտառային հրդեհներին՝ դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բնապահպանության նախարարությանը, այլ գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին, որոնք մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին, տեղեկացրել, որ ռուսաստանցի գործընկերոջն իր երախտիքի խոսքն է փոխանցել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի մարման գործում ռուս օդաչուների կատարած աշխատանքի համար:
Դեսպանը տեղեկացրել է հաջորդ շաբաթ Հայաստան ժամանող ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների արտակարգ իրավիճակների վերականգնման» թիմի այցի մասին, որը համապատասխան օժանդակություն կցուցաբերի նախարարության և արգելոցի աշխատակիցներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԲՀՊՏ-ի հրդեհների կանխարգելման կարողությունների հզորացման նպատակով նոյեմբեր ամսվա ընթացքում ևս մեկ փորձագիտական խումբ հրավիրելու մասին: «Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կառավարության և ժողովրդի կողքին է:
Անտառային հրդեհները Միացյալ Նահանգներում, Հայաստանում, թե այլուր սպառնալիք են շրջակա միջավայրի,բնակավայրերի ու համայնքների համար:Միացյալ Նահանգները հպարտ է , որ համագործակցում և աջակցում է Հայաստանին հրդեհի հետևանքների վերացման ու նմանատիպ բնական աղետների հետ կապված պլանավորման աշխատանքների շուրջ: Բնապահպանության նախարարության հետ մենք նաև շարունակաբար աշխատում ենք բնապահպանական հարցրեի ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցերի շուրջ»,- իր խոսքում նշել է դեսպան Միլզը:
Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նախարարության կարողությունների հզորացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցերի, մասնավորապես, USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին: Դեսպանը առանձնահատուկ ուշադրությանն է դարձրել նախարարի ներկայացրած բնություն-արտաքին պարտք մեխանիզմին: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02