Բլոգեր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին դասախոս Իզաբելլա Աբգարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն համալսարանից երեկ հրավիրել է բուհի ամբիոնի վարիչը և տեղեկացրել, որ կա հրաման, ըստ որի` բուհը այլևս ի վիճակի չէ պահել 0,25 դրույքով աշխատող դասախոսների, քանի որ ուսանողների թիվը քիչ է, ժամեր չկան և պետք է ապահովել մյուսների մեկ դրույքը` նրանց, ովքեր երկար տարիներ եղել են բուհում, ունեն որոշակի արժանիքներ և հարգանք: Նա ասաց, որ իրեն չեն տեղեկացրել, թե կոնկրետ որ որոշման համաձայն է դա արվում:
«Նման կրճատումներից կրթության որակը միայն տուժելու է, քանի որ կատարում են պարզապես մաթեմատիկական գործողություն հաստիքների հետ կապված և փորձում են ապահովել 0,75 և մեկ հաստիք ունեցողներին համապատասխան դասաժամերով` ի հաշիվ կես և 0,25 հաստիք ունեցողների»,-ասաց նա և նշեց, որ հաշվի չի առնվում, որ վերջիններս աշխատում են իրենց մասնագիտությամբ և փորձում են իրենց փորձը կիսել ուսանողերի հետ, իսկ բուհում մնում են դասախոսներ, ովքեր միշտ եղել են այդ պատերի ներսում և իրենց մասնագիտությունը չեն կիրառել գործնականում:
«Այսինքն՝ ուսանողները մնալու են, այսպես կոչված, «հին դինոզավրերի» հետ, որոնց ոտքերը բուհում պինդ են: Բնականաբար, նրանց մեջ կան շատ լավ մասնագետներ, բայց նրանք հիմնականում տեսականի մասնագետներ են և ուսանողներին զրկում են երիտասարդ կադրերից: Ինձ կրթության նախարարը դժվար կկարողանա բացատրել, թե ես՝ 40 ամյա, երկու երեխաների մայր, ֆրանսերեն-հայերեն իրավաբանական բառարանի հեղինակս ինչո՞ւ պետք է կրճատվեմ, իսկ թոշակառու տարիքի մարդիկ շարունակեն մնալ բուհում: Իսկ ե՞րբ է գալու իմ աշխատելու տարիքը: Ստացվում է, որ իմ տարիքի մարդիկ անպետք են բուհում աշխատելու համար, քանի որ իրենք բավականին փորձ չունեն, որ դինոզավր աշխատեն, ո՛չ ՀՀԿ անդամ են, ոչ էլ բարեկամ են այդ «դինոզավրերին»: Ստացվում է, որ ուսանողներին մատուցված գիտելիքի շրջանակը շատ նեղ է լինելու, և լինելու են մարդիկ, որ ինձ են ժամանակին դասավանդել»,-ասաց նա:
Ւզաբելլա Աբգարյանը նշեց, որ կոնկրետ ինքը ստանում է 26 հազար դրամ և ավելի շատ ծախսում էր բուհ գնալու համար. պատմեց, որ իր պես շատ դասախոսներ կան, որոնց համար բուհում աշխատելը ուսանողներին գիտելիքներ փոխանցելու սկզբունք է: «Մեզանից շատերին կարելի է կամավորներ համարել, որ իսկապես ուզում են ուսանողին տալ այն գործիքը, որը ժամանակին իրենց բուհը չի ունեցել»,-ասաց նա:
Բլոգերը լուծումը տեսնում է դասախոսներին մասնագիտական պիտանելիության առումով դիտարկելու մեջ: «Օտար լեզվի առումով, եթե լիներ միջազգային չափանիշներով ատեստավորում, ապա ես պատրաստ եմ այսօր ցանկացած քննություն հանձնելու և ապացուցելու, որ ավելի շատ իրավունք ունեմ բուհում դասավանդելու, քան մյուսները, որովհետև իմ մասնագիտությանը կոնկրետ որևէ մեկը չի տիրապետում, դա մասնագիտական օտար լեզուն է, և չի էլ տիրապետի, քանի որ այդ հնարավորությունը փակվում է»,-ասաց նա:
Ըստ նրա` եթե որևէ մեկը պետք է օպտիմալացվի, ապա դա թոշակառուներն են: Դիտարկմանը՝ չէ՞ որ կան թոշակառու դասախոսներ, որոնց տված գիտելիքը շատ բարձր է, և որքանո՞վ է արդարացված համարում բոլորին այդ սկզբունքով ազատելը, նա պատասխանեց. «Եթե այդ մասնագետը անփոխարինելի է, եթե չկա նույն առարկայով պաշտպանած ավելի երիտասարդ մասնագետ, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի պատրաստել կադրեր իր գծով, ինչո՞ւ չի կրթել լավ մասնագետներ»,-ասաց նա:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02