ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացիները բարձրաձայնել են վարորդական իրավունքի վկայական չստանալու մասին:
ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի աշխատակազմում խնդրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարցը վերաբերում է Կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1327-Ն որոշման կարգավորումներին: Դրանով սահմանվում է, թե որ հիվանդությունների դեպքում է արգելվում տրանսպորտային միջոց վարելը (աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն և այլն):
Որոշմամբ բացառություն են կազմում անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերը, սակայն չի հստակեցվում, թե վերոնշյալ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն ինչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված և, ըստ այդմ, տրամադրի վարորդական իրավունքի վկայական:
Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է վերոնշյալ որոշման մեջ լրացում առաջարկող նախագիծ, որն ընդունվել է Կառավարության օգոստոսի 31-ի նիստում:
Այն ամրագրում է լուծումներ, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային միջոցն անձի հնարավորություններին հարմարեցված համարելու և, ըստ այդմ, նրան վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար (օրինակ՝ մեկ աչքի բացակայության դեպքում հարմարեցված է համարվում կայանման ձայնային ազդանշանային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցը):
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02