ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ պարզաբանում է Ախուրյանի ջրամբարի հետ կապված լրատվամիջոցներում և սոցկայքերում ջրամբարի իրավիճակի մասին տեղեկությունները։
«Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկություններին, թե Ախուրյանի ջրամբարի «անարդյունավետ կառավարման հետևանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել» և «տոննաներով ձուկ է սատկել», Ջրային տնտեսության պետական կոմիտեն հարկ է համարում որոշ ճշտումներ անել:
Նախ նշենք, որ 525 մլն մ³ ծավալով Ախուրյանի ջրամբարը կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով՝ 1963 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Ախուրյան գետի ջրօգտագործումը, հետագայում՝ նաև Ախուրյանի ջրամբարինը, կատարվում են Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով: Դա նշանակում է, որ ջրամբարի կառավարման հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել միանձնյա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը նախատեսված է միայն ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, այնտեղ ծկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ: Ախուրյանի ջրամբարում ծկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբևէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել: Ավելին՝ ՋՏՊԿ-ն իրավասու չէ նման թույլտվություն տալ՝ առանց թուրքական կողմի համաձայնության:
Թե՛ ջրի կուտակման, թե՛ շահագործման ողջ ընթացքում Հայաստանի և Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը՝ 1.5 մ ³/վրկ թողունակությամբ:
Ինչ վերաբերվում է ջրամբարի մեռյալ ծավալին, ապա այն, ըստ էության, նախատեսված չէ ծկնաբուծության կամ այլ տեսակի գործունեության իրականացման համար: Դա բացառապես տեխնիկական ծավալ է, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ջրամբարը շահագործման հանձնելու պահից 100 տարիների ընթացքում դրանում կուտակված տիղմի, այլ ոչ որևէ նպատակով օգտագործման ենթակա ջրի կանխատեսելի ծավալը:
Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 2-ից հայկական կողմը դադարեցրել է ջրբացթողումները Ախուրյանի ջրամբարից, ինչի արդյունքում սեպտեմբերի 3-ին նախորդ օրվա նկատմամբ ջրի ծավալներն ավելացել են 0,61 մլն մ³ -ով:
Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման խնդրին միայն մի քանի թիվ նշենք. այս տարի Ազատի և Ապարանի ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ջրի ծավալը պակաս է եղել 17 մլն մ³-ով: Ճիշտ կառավարման արդյունքում այսօրվա դրությամբ այս տարբերությունը հասցվել է զրոյական շեմի:
Հարկ ենք համարում նշել, որ ոռոգման շրջանի ավարտից հետո Ազատի ջրամբարն ամբողջությամբ դատարկվելու է՝ հատակային ջրթողի փականի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով: Վթարային իրավիճակի պատճառով այս տարի ունեցել ենք շուրջ 2 մ³/վրկ անկառավարելի ջրի հոսք: Ջրամբարում ջրի առկայության պայմաններում վերականգնողական աշխատանքների իրականացումն անհնարին կլինի»։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02