Ինչպես հայտնի է, SWIFT միջազգային վճարահաշվարկային համակարգը դադարեցրել է ռուսական երկու խոշոր՝ «Ռուսական ազգային կոմերցիոն բանկ»-ի և «Տեմպբանկ»-ի հետ համագործակցությունը: SWIFT-ն այդ քայլին գնացել է ՌԴ նկատմամբ օգոստոսի սկզբին ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցների շրջանակներում: Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց, որ այդ քայլի պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ այդ երկու բանկերը աշխատում էին Ղրիմում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 2014թ. սկսեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել հենց Ուկրաինայի նկատմամբ գործած ագրեսիայի և Ղրիմի բռնակցման արդյունքում: Իսկ ինչ վերաբերում է SWIFT-ին, Ս. Ճզմաչյանի խոսքով՝ վճարահաշվարկային այդ համակարգը հիմնականում անհրաժեշտ է արտահանման-ներմուծման գործարքներին ֆինանսական և փոխանցումային լուծումներ տալու համար:
«Այսօր Հայաստանում չկա այնպիսի բանկ, որ առանց SWIFT-ի աշխատի, միջազգային ոլորտում նույնպես չգիտեմ որևէ բանկ, որն առանց այդ համակարգի աշխատի: Ինչ վերաբերում է ՌԴ այդ բանկերին, ես պարզեցի, որ ոչ թե SWIFT-ն է նրանց զրկել համակարգից, այլ միջնորդ կառույցներ կան, որոնք աշխատում են բանկի ու SWIFT-ի միջև: Շատ դժվար է լինելու այդ բանկերի համար՝ առանց SWIFT-ի կարո՞ղ են նրանք գործել: Կարող են, բայց մեծ դժվարությամբ ու շատ թանկ ճանապարհով: Բացի այդ, ցանկացած բանկ կամ տնտեսվարող կցանկանա SWIFT ունեցող բանկի հետ համագործակցել: Ռուսական այդ բանկերն իրենք հավանաբար կփորձեն միջնորդ կառույցների մեջ այնպիսիք գտնել, որոնց հետ կաշխատեն: Ինչ վերաբերում է ՀՀ-ում գործող ռուսական բանկերին, ապա նրանք որևէ խնդիր չունեն, մեր պետությունը ՌԴ-ի ու Արևմուտքի հետ այնպիսի կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, որ բանկային համակարգին սպառնացող որևէ նման վտանգ չկա»,- ասում է Ս. Ճզմաչյանը:
Ս. Ճզմաչյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
– Պարոն Ճզմաչյան, իսկ ռուսական այդ երկու բանկերը Հայաստանում ունե՞ն գործընկեր բանկեր:
– Ոչ, ես տեղյակ չեմ, քիչ է հավանական: Այնպես չէ, որ այստեղից միլիարդավոր դոլարների ապրանք է գնում Ղրիմ և Ղրիմից ետ գալիս: Եթե անգամ համագործակցեն էլ, այսուհետ կարող են փոխել գործընկեր բանկին: Իսկ Հայաստանում ռուսական ընդամենը մեկ բանկ կա՝ ՎՏԲ-ն, «Գազպրոմբանկի» դուստր բանկը՝ «Առեքսիմբանկը», այլևս չկա: Իսկ ՎՏԲ-ն էլ այնքան ուժեղ, այնքան հզոր կառույց է, որ եթե հանկարծ նման խնդիրների առաջ կանգնի, լուծումներ կգտնի: Բացի այդ, ես չեմ կարծում, որ SWIFT-ը ռիսկ կունենա իր համակարգը փակելու ռուսաստանյան բոլոր բանկերի առջև:
– Մի քանի տարի առաջ երբ ԱՄՆ-ը նոր էր սկսել պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ, Մեծ Բրիտանիան SWIFT-ին կոչ արեց ընդհանրապես համակարգը փակել ռուսաստանյան բանկերի նկատմամբ, բայց դա այն ժամանակ շարունակություն չունեցավ: Միգուցե հիմա արդեն դա կանեն, և այդ երկու բանկերը դեռ սկի՞զբն են:
– Չի լինելու նման բան, ես էլ հիշեցնեմ, որ վերջերս ռուսաստանյան խոշոր բանկերից մեկ-երկուսի ղեկավարները շատ խիստ արտահայտվեցին, որ SWIFT-ը ռուսական բոլոր բանկերի նկատմամբ փակելը նման է պատերազմ հայտարարելուն, և այդ դեպքում մենք էլ հակահարված կտանք:
Շարունակությունն՝ այստեղ
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:03 11.09.26
10:44 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02