Եթե ականջ դնենք գյուղնախարարի արդեն նախկին առաջին տեղակալ Գրիշա Բաղիրյանին, ապա երկրում կառավարությունն իրականացնում է ոչ թե օպտիմալացում ու խնայողություն, այլ հիմնավոր շաբաթօրյակ, այսինքն` դուրս է նետում հին, գործածությունից դուրս եկած իրերն ու մարդկանց: Ամեն ինչ սկսվեց հին ավտոմեքենաներից և անցավ հին փոխնախարարներին:
Այսօր աշխատանքից ազատվեցին գյուղնախարարի միանգամից 3 տեղակալները: Ու հենց Գրիշա Բաղիրյանի հրամանը տեղ հասավ, նա հանկարծ հիշեց իր անձնագիրը, բացեց, նայեց տարիքին ու հասկացավ, որ վաղուց տարիքն առել է և «հին մարդկանցից պետք է ազատվել»: Իսկ ազատվելուց հետո նա արդեն ավելի թեթևությամբ է դատողություններ անում այն մասին, որ պիտի ճանապարհ տալ երիտասարդներին, որ ապագան նրանցն է ու նմանատիպ այլ մտքեր:
Այն, որ մարդու գործածության ժամկետը միայն տարիքով չէ, որ որոշվում է, դա շատերը կհաստատեն: Բայց եթե խոսքը հասել է հնությանը, ապա այս առումով 800 դուրս գրված մեքենաների կողքին վատ չէր լինի տեսնել 800 չինովնիկների, ովքեր թե՛ մտածողությամբ, թե՛ աշխատաոճով և թե՛ մասնագիտական իմացությամբ շատ վաղուց են դասվել մաշված ու շարքից դուրս եկած երևույթների շարքը: Մնում է միայն հասկանալ, թե այդ որ մարմինն է որոշելու՝ ով է հին և ով է նոր: Որովհետև, օրինակ, այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ, պատմաբան Էդուարդ Շարմազանովն այլ տեսակետ ուներ ու պնդում էր, որ կարելի է լինել տարեց, բայց աշխատել արդյունավետ, և հանդիսանալով երիտասարդ՝ լինել «թոշակառու»: Գուցե Շարմազանովն այդպես հաճոյանում էր Գալուստ Սահակյանին, բայց, ամեն դեպքում, հստակեցում է պետք:
Նյութի աղբյուր՝ Shame.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02