Ռուս-ուկրաինական և հայ-ադրբեջանական կոնֆլիկտներն իրար հետ համեմատելը ճիշտ չէ: Իրավիճակները Դոնբասում և Ղարաբաղյան հակամարտության գոտում տարբեր են, և տարբեր են նաև Ռուսաստանի մոտեցումները այս երկու հիմնախնդիրների կարգավորմանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը՝ Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու մասին, զուտ պրոպագանդիստական քայլ է, որը չի ունենա որևէ հետևանք:
Ռուսաստանի նախագահը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Դոնբասի հակամարտող ուժերի «տարանջատման գծում» ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղաբաշխելու մասին:
Ուկրաինացի վերլուծաբանը կարծում է, որ Պուտինն ուզում է օգտագործել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին Ուկրաինայի արևելյան շրջաններում ստեղծված «կեղծ պետական կազմավորումները»՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, օրինականացնելու նպատակով:
«Խաղաղապահների մասին վաղուց են խոսում, որ խաղաղապահներ տեղակայվեն ոչ միայն տարանջատման գծում, այլև առաջին հերթին Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին: ՄԱԿ-ի խաղաղապահները նախևառաջ պետք է այնպես անեին, որ Ռուսաստանի կողմից զենք չներկրվեր Դոնբասի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններ: Դրանք պիտի վերականգնեին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Պուտինը կատեգորիկ կերպով դեմ է դրան: Ընդհակառակը՝ նա ուզում է, որ խաղաղապահները փակեն Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների տարանջատման գիծը, այսինքն՝ Պուտինն ըստ էության ուզում է օգտագործել ՄԱԿ-ի խաղաղապահներին օկուպացված տարածքներում ստեղծված կեղծ պետական կազմավորումները օրինականացնելու նպատակով: Պուտինը պնդում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման միակ իմաստն այն է, որ նրանք ապահովեն ԵԱՀԿ-ի դիտորդների անվտանգությունը: Բացի այդ, նա ասում է, որ այդ խաղաղապահները կարող են հայտնվել այնտեղ միայն այն դեպքում, եթե ուղիղ շփում լինի Դոնբասում հռչակված ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ: Ըստ էության, Պուտինը շարունակում է Դոնբասի տարածքում հռչակված կեղծ պետական կազմավորումներն օրինականացնելու մեզ հայտնի քաղաքական գիծը, ինչին չեն կարող համաձայնություն տալ ո՛չ Ուկրաինան և ոչ էլ խաղաղության գործընթացի մյուս մասնակիցները: Կարծում եմ, որ այս հայտարարության մասին նույնիսկ չարժի խոսել: Ռուսաստանի բանաձևը չի ընդունվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- մեկնաբանեց Վիտալի Պորտնիկովը:
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի նպատակը Դոնեցկը և Լուգանսկը հետագայում իր տարածքին միացնելը չէ: Ռուսաստանն ուզում է օգտագործել այս տարածքները Ուկրաինայում իրավիճակը ապակայունացնելու նպատակով:
Ռուսաստանի նման մոտեցումը ուկրաինական կոնֆլիկտի կարգավորմանը ի՞նչ նշանակություն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը կա նաև Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման պարագայում, և շատ փորձագետներ համոզված են, որ նույն Ռուսաստանի ծրագիրը Լեռնային Ղարաբաղում ռուսական ուժեր տեղակայելն է՝ խաղաղապահ ուժերի անվան տակ: Պատասխանելով հարցին՝ Վիտալի Պորտնիկովն ասաց. «Կարծում եմ՝ չի կարելի համեմատել այս երկու խնդիրներն իրար հետ: Իրավիճակները շատ տարբեր են, և Ռուսաստանի մոտեցումներն էլ տարբեր են: Այստեղ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, ոչ թե Ռուսաստանի և մեկ այլ կողմի միջև՝ ինչպես Ուկրաինայի պարագայում է, ուստի ես այդքան չէի պարզեցնի այս խնդիրը»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02