ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին փոխանակել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի, ինչպես նաև արտգործնախարարների շնորհավորական ուղերձները։
Ընդունելությանը ելույթներով հանդես են եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին կարելի է գոհունակությամբ արձանագրել, որ հայ-ճապոնական միջպետական կապերը վերընթաց զարգացում են ապրում, որոնց լուրջ խթան հաղորդեց 2012թ. ՀՀ Նախագահի պաշտոնական այցելությունը Ճապոնիա։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է քառորդդարյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունների ընթացքում երկկողմ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքներին։
Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին անցյալ շաբաթ Հայաստանի կառավարության ընդունած որոշմանը և նշել, որ Ճապոնիայի կառավարությունն իր հերթին ընդունել է որոշում՝ սեպտեմբերի 1-ից դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա:
Արտգործնախարար Նալբանդյանը նաև գոհունակությամբ ասել է, որ ավարտվել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ ընդգծելով, որ համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացման համար:
Ընդունելությանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրել են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ճապոնիայի Կառավարության միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագիրը, որի համաձայն Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանին կտրամադրի շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որով նախատեսվում է ձեռք բերել շուրջ 36 հրշեջ մեքենա Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական համալրման համար:
Խոսելով համաձայնագրի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ փաստաթղթի ստորագրումը արդյունավետ համագործակցության հերթական ապացույց է՝ նշելով, որ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ու փրկարարական ծառայությունների մատուցումը համագործակցության կարևոր ոլորտներից է»:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:03 11.09.26
10:44 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02